ՀԲԸՄ. Որևէ ժամանակակից հասարակություն չի կարող հանդուրժել ընտանեկան բռնությունը
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) անվերապահորեն պաշտպանում է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնության քրեականացմանն ու ողջ երկրում ընտանեկան բռնության զոհերին աջակցություն ցուցաբերելուն ուղղված օրենքի նախագիծը:
Միության տարածած հայտարարության մեջ ասված է.
«Խոշտանգումներից զերծ մնալը մարդու հիմնարար իրավունքներից է անկախ ազգությունից, գտնվելու վայրից, լեզվից, կրոնից, էթնիկ ծագումից կամ որևէ այլ կարգավիճակից: Որևէ ժամանակակից հասարակություն չի կարող հանդուրժել ընտանեկան բռնությունը:
Ամուր ընտանիքները հայ հասարակության հիմքն են, իսկ կանայք հանդիսանում են այդ ընտանիքների հենասյունը: Կանանց անվտանգությանն ու բարեկեցությանն ուղղված որևէ սպառնալիք, սպառնալիք է նաև նրա ընտանիքին, համայնքին և, ի վերջո, ամբողջ ազգին: ՀԲԸՄ-ն միանում է վերոհիշյալ արժեքներն ու համոզմունքն արտահայտող այս օրենքի ընդունմանն աջակցող աշխարհի բոլոր հայերին»:
Հարակից հրապարակումներ`
- «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը խնդրահարույց է. Շարմազանով
- Հայաստանում ընտանեկան բռնությունը թաքնված հանցագործություն է
- Ընտանեկան բռնությունը որպես հանցատեսակ չի սահմանվի. ՀԿ-ների պայքարն արդյունք չտվեց
- «Ընտանեկան բռնությունը` որպես ամուր ընտանիքի հիմք». Սրան անհամաձայնություն հայտնողները գերակշռում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան