
ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է
2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 979.6 հազար մարդ, այդ թվում՝ քաղաքայինը՝ 1 մլն 898.8 հազար, գյուղականը՝ 1 մլն 080.8 հազար մարդ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչության 1 մլն. 076.6-ն ապրում է Երևանում:
Նշենք, որ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2 մլն 986.1 հազար մարդ, այդ թվում քաղաքայինը`1 մլն 901.4 հազ. մարդ և գյուղականը` 1 մլն 084.7 հազ. մարդ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին