Ավարտվել է Չիգորինի հուշամրցաշարը
Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 20 երկրների 360 շախմատիստ, այդ թվում՝ 33 գրոսմայստեր:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, 4 շախմատիստ՝ Ռուսաստանի ներկայացուցիչներ Կիրիլ Ալեկսեենկոն, Դավիթ Պառավյանը, Ալեքսեյ Սառանան և Հնդկաստանը ներկայացնող Սետուրամանը վաստակել են 7.5-ական միավոր և կիսել 1-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող է ճանաչվել Ալեկսեենկոն, Պառավյանը դարձել է երկրորդը, իսկ Սետուրամանը եզրափակել է լավագույն եռյակը:
Մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից գրոսմայստեր Արման Միքայելյանը հաղթողներից հետ է մնացել միայն կես քայլով և կիսել է 4-14-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշներով գրավել է 10-րդ հորիզոնականը: Միքայելյանը նաև 12 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը:
Մրցաշարում հաջող է հանդես եկել Սարգիս Մկրտչյանը, ով վաստակել է 6 միավոր և լրացրել միջազգային վարպետի նորմա:
Հարակից հրապարակումներ`
- Արման Միքայելյանն ընթանում է Չիգորինի հուշամրցաշարի առաջատարների խմբում
- Հայ շախմատիստները մասնակցում են Չիգորինի հուշամրցաշարին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան