Ստալինի պաշտամունքը վերադառնում է Ռուսաստան. գրականագետ
Հայաստանը ստալինյան բռնաճնշումներից տուժածների հիշատակի օր չունի՝ չնայած, որ կարմիր տեռորը վերաբերել է նաև մեզ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
«Այն, որ Ստալինի պաշտամունքը վերադառնում է Ռուսաստան, ակնհայտ է: Ուզում են բարձրացնել Ստալինին՝ նշելով, որ նրա գործած մեղքը կոլեկտիվ մեղք է եղել: Իսկ ես համոզված եմ, որ եթե նշում ենք Հայոց ցեղասպանության օրը, ապա պետք է նշենք նաև ստալինյան ցեղասպանության օրը: Կարծում եմ՝ այդ օրը եղել է 1939 թվականի օգոստոսի 9-ը: Սա ամենամեծամասշտաբ ձերբակալությունների օրն է եղել: Իսկ ահա 1937-1938 թվականներին խորհրդային միությունում ամեն 57 րոպեն մեկ մարդ է գնդակահարվել: Մեր նախնիներն ապրել են անեծքի մեջ»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով Հովհ. Թումանյանի անվան թանգարանում վերջերս փակված «Խավարում» ցուցահանդեսին՝ Դավիթ Գասպարյանը ցավ հայտնեց, որ այն այդքան հապճեպորեն փակվեց: Նրա խոսքով, դժվար է ասել՝ ցուցահանդեսն ով փակեց, դրա համար էլ ենթադրություններ անելն ավելի ցավոտ է:
Առ այսօր ստալինյան բռնաճնշումների զոհերի թանգարան չունենալը գրականագետը բացատրեց մեր անփութությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում