Հայաստանում շաքարավազի արտադրությունը նվազել է, աղինը՝ աճել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբերին 10,8%-ով ավելացել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 21 118.1 տոննա:
Համեմատության համար նշենք, որ 2016 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 19 052.4 տոննա աղ:
Ինչ վերաբերում է շաքարավազի արտադրությանը, ապա ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 10.1%-ով նվազել է շաքարավազի արտադրության ծավալը. եթե 2016թ-ի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 54 119.0 տոննա շաքարավազ, ապա 2017 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 48 630.0 տոննա: