ՎիվաՍել-ՄՏՍ. Կարևոր ներդրում՝ գնահատելի արդյունքով
2011 թվականից ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում գտնվող խոցելի խմբի ուսանողներից շատերն իրականացրել են բուհում սովորելու իրենց երազանքը: Ուսումնական ութ տարվա ընթացքում, ուսման վարձի հատուցման ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունը՝ մասնագիտական կրթության ապահովման, սոցիալական աջակցության և նպատակասլացությունը որպես կամային որակ փոխանցելու առումով:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից հայտնում են, որ քսաներկու բուհի հետ գործակցության ընթացքում, հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կատարել է ավելի քան 721մլն դրամի ներդրում՝ շուրջ 750 ուսանողի ուսման վարձը վճարելու նպատակով: Ծրագրի շրջանակում, ՎիվաՍել-ՄՏՍ-ն այժմ գործակցում է 15 բուհի հետ: Թեև արդեն շուրջ երկու տարի նոր շահառուներ այլևս չեն ընդգրկվում, սակայն կազմակերպությունը կես ճանապարհին չի թողնում ծրագրում ընդգրկված և ակադեմիական տարին սահմանված չափորոշիչներով ավարտել ձգտող ուսանողներին: 2017 թվականի ամռանը բուհն ավարտել է ծրագրում ընդգրկված 79 ուսանող:
Բազմաթիվ շրջանավարտներ արդեն աշխատում են տարբեր բնագավառներում՝ հաղթանակի իրենց ճանապարհին կարևոր համարելով ինչպես սեփական կամքն ու վճռականությունը, այնպես էլ աջակցող կազմակերպության դերը. նրանցից շատերը պատրաստ են առաջնորդվել հոգածության և պատասխանատվության այն օրինակով, որի դրական ազդեցության կրողն են դարձել իրենք:
Ուսման վարձավճարների հատուցման ծրագրի նպատակը մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի իրացումն ու սոցիալական անարդարության հաղթահարումն է:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի արձանագրած առաջատարության գաղտնիքներն բացահայտել են Ամասիա գյուղի երիտասարդները
- «ՄոբիԴրամ» և «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային հավելվածներ. շատ հարմար, հեշտ ու արագ
- Գործընկերություն՝ ուղղված համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը. ՎիվաՍել-ՄՏՍ
- ՎիվաՍել-ՄՏՍ. «Samsung Galaxy Note 8»-ի գնորդները կստանան գեղեցիկ հեռախոսահամար՝ անվճար
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է տեխնոլոգիական կենտրոնը` փոքրերի նորաբաց «Cityzen» քաղաքում
- ՎիվաՍել-ՄՏՍ. «iPhone 8»-ի և «iPhone 8 Plus»-ի վաճառքի մեկնարկն արդեն տրված է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները