Վարդան Այվազյանը հիմնահատակ քանդում և վաճառում է Չարենցավանի հաստոցաշինական գործարանը. «Փաստ»
«Փաստ»-ի տեղեկացմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը հիմնահատակ քանդում է իր սեփականությունը համարվող Չարենցավանի հաստոցաշինական գործարանը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նա արդեն վաճառել է գործարանի հաստոցները, երկաթբետոնե կոնստրուկցիաները: Քանդում է գործարանի մասնաշենքերը: Պատերը քանդելով` առանձնացնում է կարմիր տուֆը և վաճառում:
Ըստ «Փաստի» տեղեկությունների, Այվազյանը, ով իր բարեկամների անունով 16 հանքի տեր է, որոշել է վաճառել նաև Հրազդանում և Եղեգնաձորում գտնվող իր՝ երկաթի և բազմամետաղ հանքերը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները