Թուրքիայում պատմական հայկական տները վերածվել են հյուրանոցների
Գազիանթեփի (Այնթափ) պատմական հայկական տները վերածվել են հյուրանոցների:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, դարավոր պատմություն ունեցող հայկական տները, որոնք ձմռանը տաք պահող իսկ ամռանը զովություն ապահովող քարերով են կառուցված, այսօր քաղաք այցելող զբոսաշրջիկների կողմից մեծ հետաքրքրության են արժանանում:
Ըստ աղբյուրի տները, որոնք այսօր վերածվել են հյուրատների 200-300 տարվա պատմություն ունեն: Հյուրատներից մեկի տնօրեն Զեյնել Օզքարամանը պատմել է, որ պատմական հուշարձաններ հանդիսացող այս տները հայերից են մնացել. տներից մեկի վրա նույնիսկ հայերեն մակագրություն կա: Օզքարմանը նշել է, որ հյուրատունը մեծ պահանջարկ է վայելում, և գրեթե միշտ շաբաթվա վերջում ազատ սենյակ չի լինում:
Հյուրատներում երկտողանոց համարում գիշերակացը, նախաճաշը ներառյալ արժի 150-200 (մոտ 20000 դր.) լիրա:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի
- Թուրքիայում հայկական Սուրբ Գևորգ վանական համալիրը անհետացման եզրին է
- «Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը Թուրքիայում հայկական հուշարձանների ոչնչացման շարունակությունն է»
- Թուրքիայում հայկական գերեզմանոցը 82 տարի անց վերադարձվել է իրական տերերին
- Թուրքիայում հայկական եկեղեցին աղբանոցի է վերածվել
- Թուրքիայում հայկական գերեզմանոցներ են քանդվում. Ոսկորների կտորները հողի երես են դուրս եկել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան