Ֆրանսիայում ֆեմինիստները բողոքի ակցիա են արել ռեժիսոր Պոլանսկու դեմ
Ֆրանսիացի ֆեմինիստները ակցիա են արել ընդդեմ հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու, ով մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը՝ հղում անելով France Soir-ին:
Ֆրանսիացի ֆեմենիստները ակցիան կազմակերպել էին երեկ երեկոյան Փարիզում կինոթատրոնի առջև, որտեղ պետք է 84-ամյա ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը կայանար:
ԶԼՄ-ների տվյալներով, FEMEN կազմակերպության երկու ֆեմինիստ կիսամերկ մտել են կինոթատրոն: Նրանց մեջքին գրված է եղել՝ «շատ կարևոր հանցագործ-մանկապիղծ»:
«Ոչ մի պատիվ բռնաբարողներին»,- բղավել են կանայք:
Որոշ ժամանակ անց նրանց դուրս են հանել շենքից, բայց տասնյակ այլ մասնակիցների հետ շարունակել են ակցիան արդեն դրսում: Նրանց ձեռքի պաստառներին գրված է եղել. «Եթե բռնությունն արվեստ է, Պոլանսկուն տվեք «Սեզար»»:
Հիշեցնենք, որ Գերմանացի դերասանուհի Ռենատե Լանգերը հայտարարել է, որ հանրահայտ ռեժիսոր Ռոման Պոլանսկին իրեն բռնաբարել է: Դերասանուհու խոսքով, այդ ժամանակ ինքը 15 տարեկան է եղել: 1977 թվականին ռեժիսորին մեղադրել էին 13-ամյա Սամանթա Գեյմերի բռնաբարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ռոման Պոլանսկուն մեղադրել են ևս մեկ անչափահասի բռնաբարության մեջ
- Ռոման Պոլանսկու զոհը կխնդրի կարճել բռնաբարության գործը
- Դատարանը մերժել է ռեժիսոր Պոլանսկու նկատմամբ հարուցված քրեական գործը փակել
- Ռոման Պոլանսկին ցանկանում է վերադառնալ ԱՄՆ
- Ալեն Դելոնը հրաժարվել է է ղեկավարել «Սեզար»-ը ՝ ի նշան համերաշխության Պոլանսկու հետ
- Ռոման Պոլանսկին գլխավորելու է «Սեզար» կինոմրցանակի հանձնման արարողությունը