Աշխարհի լավագույն բուհերում սովորողներին տարկետման իրավունք կտրվի. Արծրուն Հովհաննիսյան
Պարտադիր զիվորական ծառայությունից տարկետման իրավունք տրվելու է աշխարհի լավագույն բուհերում սովորողներին։ Մինչ այս պահը նշված ծրագիրն իրականացրել է «Լույս» հիմնադրամը։ Բացի այդ, տարկետման իրավունք տրվելու է նաև մշակույթի և սպորտի ոլորտի բացառիկ ներկայացուցիչներին՝ բացառիկ արդյունքների դեպքում՝ կառավարության որոշման հիման վրա։ Այսօր տեղի ունեցած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը հնարավորություն է ընձեռում գոնե կրթական բնագավառում բացառել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը։
«Մինչև օրենքի ընդունելը, այո, սողանցքներ կային։ Այս օրինագիծը վերացնում է դրանք։ Օրենքի ընդունումից հետո գոնե կրթության բնագավառում հավասարության հարցը լուծվելու է։ Ինչ վերաբերում է առողջապահության միջոցով ազատվելուն, այո, ընդունում եմ, որ այնտեղ ևս կան շատ կոռուպցիոն ռիսկեր և մինչ այժմ շատ են եղել։ Վերջին տարիների մեր պայքարը հենց կոնկրետ առողջապահության համակարգի միջոցով խուսափողների դեմ եղել է բավական խիստ, և հիմա էլ գիտեք՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ մենք ձևաչափեր ենք փոխելու։ Առաջիկայում ավելի են խստացվելու։
Վերջին զորակոչի հետ կապված բազում քրեական գործեր կան՝ կոնկրետ բժիշների վրա։ Ասելիքս այն է, որ մենք չենք բավարարվելու միայն այս օրինագծով։ Մենք շարունակելու ենք, և չեմ բացառում, որ առաջիկայում առողջապահության հետ կապված կունենանք շատ ավելի հստակ առաջարկներ, որոնք առաջին հայացքից կարող են լինել նախարարի հրամանի տեսքով։ Միգուցե ինչ-որ պահի խնդիրը կհասնի օրենսդրականին։ Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բժշկական հանձնաժողովների աշխատանքային ձևաչափը փոխելու ենք։ Այսինքն՝ մենք բավարարված չենք այն ֆորմատով, որ այսօր գոյություն ունի»,- նշեց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Ամոթ է տղային փախցնելը երկրից՝ բանակում չծառայելու համար. Վիգեն Սարգսյան
- Երեք բուհ եմ ավարտել, բայց ԶՈւ-ում իմ պարտքը կատարել եմ. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյանն ուղղում է իր խոսքը սխալ մեկնաբանողներին
- ԱԺ-ն ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը
- ԱԺ-ում քննարկում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան