Վարչապետը կմեկնի Դավոս. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի շվեյցարական Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային 48-րդ ամենամյա տնտեսական ֆորումին, որը տեղի է ունենալու 2018թ. հունվարի 23-26-ը։
«Համաժողովին բարձր մակարդակով մասնակցելու են պատվիրակություններ ավելի քան 100 երկրից։ Ներկայումս հստակեցվում է այցի աշխատանքային օրակարգը։ Նշենք, որ անցած տասը տարիներին դավոսյան ֆորումին մեկ անգամ մասնակցել է Սերժ Սարգսյանը, որը այնտեղ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ (2009 թվականի հունվար)։ Այդ ժամանակ նրան ուղեկցում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին