Չենք կարող ենթադրություններ անել, հետո ասել կյանքը ցույց կտա. Միքայել Մելքումյան
«Օրենսդրական փոփոխությունների արդյունքում բյուջե եկող լրացուցիչ գումարն ընդամենը 10 մլրդ դրամ կլինի»,- այս մասին այսօր ԱԺ-ում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին։
«Ես այս 10 մլրդ-ն արժանահավատ չեմ համարում, գտնում եմ, որ ավելի շատ պետք է հավաքագրվի։ Եթե մենք նայենք իրացման շրջանառությունը, և սեղմած գազի, և բենզինի, և խմիչքների, և ծխախոտի, համադրենք օրենսդրության հետ, իրացման շրջանառությունը փոխվում է: Խնդրում եմ ներկայացնել, թե որ ոլորտում իրացման շրջանառությունն ինչպե՞ս է փոխվում»,- ասաց Մելքումյանը։
Ջանջուղազյանը պատասխանեց, որ թե իրենք հարկային օրենսդրության փոփոխությամբ ակնկալվող 10 մլրդ 280 մլն լրացուցիչ գումարներն արժանահավատ են համարում:
Փոխնախարարն ասաց, որ, եթե նա համաձայն չէ ենթադրությունների հետ , ապա կարող է ներկայացնել, թե ինքն ինչ ենթադրություններ ունի. «Եթե դուք ավելի լավ ենթադրություններ ունեք, եկեք քննարկենք, բայց այն ինչ որ մենք գնահատել ենք հենց այդքան, ներկայացվածը փաստարկված է, արժանահավատ է»։
Միքայել Մելքումյանն էլ արձագանքեց. «Ենթադրությունները սխալմունքի կամ սխալի չափ ունեն։ Մենք չենք կարող ենթադրություններ անել, հետո ասել կյանքը ցույց կտա՝ ինչ կլինի։ Գիտենք, որ գնաճային ցնցումները ուժեղ են, հիմա կարող եք ասել՝ սեղմած գազի ակցիզը, որ 3 անգամ ավելանում է, հասարակական տրանսպորտի գինը որքա՞ն է փոխվելու։ Ենթադրություններ անել տեսական մակարդակով ճիշտ չէ»։
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ չի ցանկանում հակադարձել ու սեղմված գազի մասով որևէ բան ասել։
«Մեր ներկայացված բացատրագրում առանձին բոլոր ապրանքների մասով ամեն ինչ ներկայացված է, իսկ ենթադրություններ կան բոլոր կանխատեսումների հիմքում։ Առանց ենթադրությունների որևէ մոդել չենք կարող ունենալ»,-հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարարը՝ գերատեսչություններին տրամադրվող բյուջետային գումարների մասին
- Պետական բյուջեի եկամուտների կանխատեսումները կատարվել են հաշվի առնելով երեք գործոն. Ջանջուղազյան
- 2018 թվականի համար նախատեսվում է ՀՆԱ-ում բյուջեի պակասորդի նվազում. ԿԲ նախագահ
- Նվազագույն աշխատավարձերի բարձրացումն անխուսափելի է, բայց հարց է ինչպե՞ս և ե՞րբ. ֆինանսների նախարար
- 2018-ին ակնկալվում է 4.5 տոկոս տնտեսական աճ. Վարդան Արամյան
- Համոզված եմ, որ կունենանք մեր երկրի շահերը լավագույնս արտահայտող բյուջե. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան