Պետական բյուջեի եկամուտների կանխատեսումները կատարվել են հաշվի առնելով երեք գործոն. Ջանջուղազյան
Ազգային ժողովում շարունակվում է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը։ Զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց նախագծում նախատեսված եկամուտների ձևավորումը։
Նրա խոսքով՝ պետական բյուջեի եկամուտների կանխատեսումները կատարվել են երեք գործոն հաշվի առնելով՝ մակրոմիջավայր, օրենսդրական փոփոխությամբ հարկային եկամուտներ, ինչպես նաև վարչարարությունից ակնկալվող լրացուցիչ եկամուտների գնահատական։
Ջանջուղազյանը մանրամասնեց. «Մենք ունենք մակրոմիջավայրի կանխատեսում կամ տնտեսական զարգացումների միտումներով պայմանավորված գնահատական, եթե հարկեր/տուրքերի համար այս ցուցանիշը նայենք, ապա դա 1տրլ 217 մլրդ դրամն է, և ունենք մոտավորապես 30 մլրդ դրամ լրացուցիչ միջոցներ, որից 10,3 մլրդ դրամն ակնկալվում է հարկային օրենսդրության փոփոխությունից լրացուցիչ մուտքեր զուտ իմաստով, իսկ մնացածն ակնկալվում է, որ վարչարարական միջոցառումների արդյունքում, այսինքն շուրջ 20,5 մլրդ դրամ կկազմի այն ցուցանիշը, որը հնարավորություն կտա ապահովել 1տրլ 247,9 մլրդ դրամ հարկեր/տուրքեր հիմնական խմբով եկամուտների պետական բյուջեի համալրում»։
Անդրադառնալով դրամաշնորհներին՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ դրանք երկու հիմնական խմբից են բաղկացած, մեկը՝ բյուջետային աջակցության դրամաշնորհներ, որոնք կապակցած չեն որևէ ծախսատեսակի հետ, մյուսը՝ նպատակային ծրագրերի համար նախատեսվող դրամաշնորհներ, որոնք կապակցված են կոնկրետ ծախսատեսակների հետ։
«Ընդհանուր առմամբ 35,6 մլրդ դրամից 6,6 մլրդ դրամը նախատեսված է ստանալ որպես բյուջետային աջակցության դրամաշնորհ, իսկ մնացածը՝ կոնկրետ նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար»,- ասաց Ջանջուղազյանը։
Հարակից հրապարակումներ`
- 2018 թվականի համար նախատեսվում է ՀՆԱ-ում բյուջեի պակասորդի նվազում. ԿԲ նախագահ
- Նվազագույն աշխատավարձերի բարձրացումն անխուսափելի է, բայց հարց է ինչպե՞ս և ե՞րբ. ֆինանսների նախարար
- 2018-ին ակնկալվում է 4.5 տոկոս տնտեսական աճ. Վարդան Արամյան
- Համոզված եմ, որ կունենանք մեր երկրի շահերը լավագույնս արտահայտող բյուջե. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան