Ջիգարխանյանի կինը փախել է Ռուսաստանից
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, փախել է Ռուսաստանից: Այս մասին Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» թոք շոուի ժամանակ հայտարարել է նրա ներկայացուցիչ Էլինա Մազուրը, գրում է «Լենտա»ռու»-ն :
Դերասանի կինը երկիրը լքել է ծնողների հետ՝ հույժ գաղտնի պայմաններում: Նրանք ենթադրաբար ուղևորվել են Նյու Յորք, Թել Ավիվ կամ Կիև:
Մազուրի խոսքով, Վիտալինան երկրից հեռանալ որոշել է ինքնաբուխ կերպով՝ զգացմունքների ազդեցության տակ: Ընդ որում, հեռուստադիտողին ցույց են տվել կադրեր, որոնցում դերասանի կինը բանկոմատի միջոցով իր հաշվին է փոխանցում մի կլորիկ գումար:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյանի անձնագիրը գողացել են
- Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում
- Արմեն Ջիգարխանյանը կազդուրվում է
- Ջիգարխանյանի կինը հեռացել է թատրոնից և պատրաստվում է ամուսնալուծվել
- Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան