Ամռանը արևային ջերմակայանները գազի 90-95 տոկոս խնայողություն են ապահովում. մասնագետ
Հայաստանն արևային մեծ ներուժ ունի, որը մինչև վերջին տարիներն ամբողջությամբ չէր օգտագործվում: Պետական և մասնավոր հատվածներում մշակված աջակցության մեխանիզմները՝ հարկային և մաքսային օրենսդրության մեջ փոփոխություններն, այսօր ավելի հասանելի են դարձրել արևայի կայանների գործարկումը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արևային էներգիայի փորձագետ, «Շտիգեն» ընկերության ղեկավար Հայկ Շեկյանը՝ հավելելով, որ արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տվել:
«Ամառային սեզոնին նման համակարգերի կիրառման դեպքում գազի 90-95 տոկոս խնայողություն է կատարվում: Համակարգերը մեծ պահանջարկ ունեն հատկապես մարզերում, մանավանդ այն բնակավայրերում, որտեղ գազաֆիկացում չկա: Այսպիսի համայնքներում բնակիչները արևային ջրատաքացուցիչներ կարող են ձեռք բերել 7 տարի ժամկետով՝ 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով: 4 հոգանոց ընտանիքի ամսական մարումը կկազմի 4500 դրամ»,- ասաց Հայկ Շեկյանը՝ հույս հայտնելով, որ մի քանի տարի անց շատերի տանիքներին հնարավոր կլինի արևային համակարգեր տեսնել:
Արևային էներգիայի փորձագետն ընդգծեց, որ արևային ջերմակայանների համակարգերից կարող են օգտվել ինչպես մեծ կազմակերպություններում, այնպես էլ սեփական տներում և բնակարաններում: Բնակելի շենքերում համակարգը կիրառելի է վերջին երեք հարկերի համար:
«Արևային ջրատաքացուցիչը մեկ լավ հեռախոսի գին ունի, դա այնքան էլ թանկ չէ: Սակայն այս համակարգով ջեռուցում կազմակերպելն այնքան էլ արդյունավետ չէ»,- նշեց բանախոսը:
Հայկ Շեկյանը նշեց, որ 1 ՄՎՏ հզորությամբ արևային կայան հիմնելու համար անհրաժեշտ է 1-1.5 հա տարածք: Ամենակարևորը, որ դրանք մոտ լինեն բարձրավոլտ հոսանքի աղբյուրին:
Մասնագետը տեղեկացրեց, որ արևային վահանակներն աշխատում են 35-40 տարի: Բնապահպաական տեսանկյունից ևս այս սարքերն անվնաս են:
Հարակից հրապարակումներ`
- Խաշթառակն արևային ջրատաքացուցիչներ կունենա
- Արևային համակարգային կայանների կառուցման նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է
- Արցախն արևային էներգիայի ոլորտը զարգացնելու լուրջ պոտենցիալ ունի. փոխնախարար
- Տավուշի մարզի Բերդավան գյուղի մանկապարտեզում տեղադրվել է արևային ջեռուցման համակարգ
- Ուջանի մանկապարտեզը կջեռուցվի արևային էներգիայով
- Հետիոտնային անցումներում արևային էներգիայով աշխատող սարքեր կտեղադրեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին