Քաղաքական 14:47 31/10/2017 Հայաստան

Գյուղապետի թեկնածու. Մեր պայքարը կշարունակենք հենց կառավարության շենքի դիմաց

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարի թեկնածու Հակոբ Ավետյանի նախընտրական շտաբն այսօր հայտարարություն է տարածել՝ այն հասցեագրելով  ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ պաշտպանության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության և գիտության նախարարներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ԿԸՀ նախագահին:

Հայտարարության մեջ ասված է.
«Ս.թ. նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, Գեղամասար համայնքում մեկնարկած նախընտրական-քարոզչական գործընթացները հատկապես վերջին օրերին սկսել են ստանալ քաղաքակիրթ ընտրապայքարի տրամաբանությանը հակոտնյա, խիստ մտահոգիչ դրսևորումներ, որոնք, ըստ մեր համոզման՝ նպատակ ունեն թեկուզ ՀՀ կառա-վարության որդեգրած համայնքների խոշորացման ռազմավարությունը հիմնովին վարկաբեկելու գնով, ընտրվելու ապօրինի ուղիներ հարթել Հակոբ Ավետյանի մրցակից Զոյա Գևորգյանի համար:

Գեղամասար համայնքի կազմում «փնջային» սկզբունքով միավորված 18 գյուղերից, ասել է թե՝ մեր ողջ ընտրատարածքից, ամեն օր Հակոբ Ավետյանի նախընտրական շտաբը փաստարկված ահազանգեր է ստանում այն մասին, որ Գեղարքունիքի մարզպետ Կ. Բոթոյանի գլխավորությամբ, մարզի պետական կառույցները բացահայտորեն և պարկեշտության բոլոր նորմերը ոտնահարող ինքնավստահությամբ, ձեռնամուխ են եղել Զոյա Գևորգյանի օգտին ընտրաքվեների ապահովմանը: Դա, իհարկե, իրականացվում է վարչական լծակների անթաքույց կիրառմամբ, այն է՝ շարքային ընտրողին ՙհետագա վատ հետևանքներով՚ սպառնալու, ահաբեկելու և ընտրակաշառք խոստանալու ճանապարհով: Բանը նույնիսկ այնտեղ է հասել, որ նորաթուխ մարզպետ Կ. Բոթոյանը, կորպուսի հրամանատարի հետ հոկտեմբերի 25-ին այցելել է Գեղամասարի պայմանագրային զորամաս, հանդիպել հրամկազմին և պայմանագրային զինծառայողներին հրահանգել նոյեմբերի 5-ին ընտրել Զոյա Գևորգյանին: Ամեն օր սահմանի վրա իրենց կյանքը վտանգող պայմանագրային զինծառայողներին, ովքեր ընտանիքի օրվա հացը վաստակում են նման ծանր և շնորհակալ աշխատանքով, բառացի ասվել է, որ հրահանգին հակառակ գնալու պարագայում, նրանց համար շատ արագ իրական կդառնա աշխատանքից զրկվելու հեռանկարը: Սա էլ քիչ համարելով՝ օրերս Գեղարքունիքի մարզպետը իր էությանը ոչ հարիր ինքնավստահությամբ հայտարարել է. «Փող էլ ենք բաժանելու, ամեն ինչ անելու ենք Զոյայի համար… Ով կարա ինձ խանգարի… »:

Ինչ վերաբերում է պետական այլ կառույցների կողմից իրականացվող նախընտրական ապօրինություններին, ապա, հաշվի առնելով դրանց բազմազանությունը, մատնանշում ենք դրանցից միայն մեկ-երկուսը: Մեզ բազմիցս ահազանգել և դեռ ահազանգում են այն մասին, որ ընտրողների տներ են այցելում ՙՓարոս՚-ի ներկայացուցիչները, հրամայական տոնով հորդորում իրենց քվեն տալ Զոյա Գևորգյանին՝ խոստանալով հակառակ պարագայում նրանց զրկել նպաստից և ապագա բոլոր հնարավոր պետական օգնություններից: Ահազանգերի մի զգալի մասը հնչեցրել են մեր ենթաշրջանի դպրոցների ուսուցիչները և բուժաշխատողները, որոնց տնօրենները հայտնել են ՙվերադասից ստացված խիստ հրահանգի մասին՚ և, իրենք էլ, իրենց հերթին, ուղղակիորեն հրամայել, որ ՙավելորդ բարդություններից խուսափելու համար՚ ընտանյոք հանդերձ գնան և քվեարկեն Զոյա Գևորգյանի օգտին: Հատկանշական է Գեղամասար համայնքում գրանցված դեպքը. հոկտեմբերի 27-ին դպրոցի աշակերտները տնօրենի կարգադրությամբ տուն են ուղարկվել վաղաժամ՝ ուսուցչական կազմին ստիպողաբար Զոյա Գևորգյանի հետ հանդիպման տանելու նպատակով:

Մարզպետի ներկայացուցիչները գյուղերում լուրեր են տարածում այն մասին, թե իրենց «ախպոր»  կամքին չենթարկվողները կամ կալանավորվելու և դատվելու են, կամ, լա-վագույն դեպքում՝ աշխատանքից հեռացվելու և վտարվելու են համայնքից: Տարածքի կրիմինալ էլեմենտները, իրենց հերթին, շրջելով գյուղերում, ասում են, թե  Զոյա Գևորգյանի ընտրվելը իրենց «ախպեր Բոթոյանի ու պատգամավոր Ռաֆիկի թասիբի հարցն է»:

Խնդրում ենք ՀՀ վարչապետին բացատրել՝ միթե սա է երախտագիտության այն ձևը, որով մեր տարածաշրջանի ժողովրդին պատասխան է տրվում ԱԺ ընտրությունների ժամանակ նրանց ապահոված 80 տոկոս ձայների դիմաց: Արժե նաև հստակ պատասխան տալ շարքային ընտրողների արդարացի հարցին՝ իրենց քվեների հաշվին պատգամավոր, ապա մարզպետ դարձած Բոթոյանը ով է իրենց համար՝ ինչ-որ մեկի «լավ ախպեր»,  ոստիկան, դատավոր, թե ոմն անթագակիր իշխանիկ, որ իրեն թույլ է տալիս հայտարարություններ կատարել մարդկանց կալանավորելու կամ դատելու մասին: Նա հավանաբար կարծում է, թե մարզն իր գնած տարածքն է, իսկ գյուղացիներն՝ իր ճորտերը, որոնք կամ պետք է բավարարեն իր ցանկությունները, կամ, հակառակ պարագայում, լքեն իր «կալվածքը»: Հույս ունենք, որ մեր ահազանգին օպերատիվ կերպով կարձագանքի նաև ՀՀ ԱԱԾ-ի տնօրենը, քանզի, մեր համոզմամբ, վերոշարադրյալ փաստերն իրենց մեջ պարունակում են ազգային անվտանգությանն առնչվող հստակ հատկանիշներ:

Նմանօրինակ ապօրինությունների թվարկումը կարելի էր շարունակել երկար: Վստահ ենք, սակայն, որ ասվածն արդեն իսկ բավարար է՝ համայնքապետի ընտրությունների նախօրեին Գեղամասարում տիրող անառողջ մթնոլորտը և դրանից բխող բոլոր վտանգները պատկերացնելու համար: Հետևապես, պահանջում և կոչ ենք անում ՀՀ գործադիր և իրավասու մյուս պետական մարմիններին՝ առավելագույնս օպերատիվ կերպով քննության առնել վերոնշյալ ապօրինությունները և կանխարգելիչ քայլերով ի սպառ բացառել նոյեմբերի 5-ի ընտրություններին ընդառաջ դրանց հետագա տարածումը խոշորացված Գեղամասարին մաս կազմող բոլոր 18 գյուղերում:

Համապատասխան երաշխիքներ չստանալու դեպքում, նոյեմբերի 2-ին՝ ՀՀ կառավարության հերթական նիստի օրը, մեր պայքարը կշարունակենք հենց կառավարության շենքի դիմաց»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
Առնվազն հինգ անտառային հրդեհներ այժմ մոլեգնում են Լոս Անջելեսում և նրա հարևան շրջանների որոշ մասերում: BBC-ի փոխանցմամբ, հաստատվել է, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}