Որոշակի հաշվարկների համար հիմք է հանդիսացել նոր Սահմանադրությունը. Արմեն Գևորգյան
«Եթե այս տարվա բյուջով ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված էր 4 մլրդ 880 մլն դրամ ընդհանուր ծախսեր, ապա հաջորդ տարվա համար ծախսերի ընդհանուր գումարը կկազմի 2 մլրդ 381 դրամի չափով»,- այս մասին այսօր «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր զեկույցում հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։
Նա նշեց, որ այս թվերը փոփոխական են։
«Աշխատանքները շարունակվում են, որոշակի հաշվարկների համար մեզ համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ հանրապետության նախագահի գործառույթները և լիազորություններն ըստ էության սպառիչ են Սահմանադրությունով սահմանված, ուստի լրացուցիչ օրենսդրության կարգավորման անհրաժեշտություն չի լինելու, բայց նաև հաշվի ենք առել մեկ այլ հանգամանք, որ առնվազն մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը գործող նախագահը լիարժեքորեն իրականացնելու է գործող Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունները, ուստի մեր հաշվարկները և ցուցանիշները ֆինանսական ծրագրերի մասով հաշվի են առել այդ հանգամանքը։ Այսինքն լինելու է երկու մասից բաղկացած՝ մինչև 2018 թվականի ապրիլ և դրանից հետո նոր սահմանադրությունով նախատեսված լիազորությունների իրականացում»։
Արմեն Գևորգյանի խոսքով՝ լինելու են նաև փոփոխություններ ծրագրերի իրականացման հարցում և որոշակի ծրագրեր նախագահի մասով չի նախատեսվելու բյուջեում։
«Դրանք են, մասնավորապես, տեղեկատվական ՊՈԱԿ-ի գործունեության հիմնախնդիրները, որոնք ըստ էության անցնելու են արդեն կառավարության տիրույթ, պետական կառավարման ակադեմիայի հետ իրականացվող ծրագրերը, որոնք անցնելու են կառավարության տիրույթ։ Նախագահի աշխատակազմի համար նախատեսված չեն նաև շինարարության կամ հիմնանորոգման ծրագրերով միջոցներ։ Նախատեսված միջոցները հիմնականում պահպանման ծախսերի համար են՝ աշխատավարձ, գործուղումներ, ներկայացուցչական ծախսեր»,- հավելեց նախագահի աշխատակազմի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան