Նախագահի ապագա աշխատակազմի մաքսիմում թիվը կարող է լինել 200. Արմեն Գևորգյան
«Այս տարի մենք արդեն երկու անգամ կրճատումներ ենք իրականացրել նախագահի աշխատակազմում»,-խորհրդարանում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչ կրճատումներ են նախատեսվում։
Արմեն Գևորգյանը նշեց, որ տարին սկսվել է մոտ 410 աշխատակիցներով, հունիսի 1-ից կրճատել են մինչև 385, հոկտեմբերի 1-ից այդ թիվը դարձել է 330:
«Ներկայացված նախագիծը մշակվել է օգոստոսին, այսինքն հիմք է ընդունվել 385 թիվը, մինուս այն ստորաբաժանումները, որոնք ակնհայտորեն պետք է բացակայեն ապագա նախագահի աշխատակազմում՝ վերահսկողական ծառայություն, հանրային խորհրդի աշխատակազմ և այլն։ Այսօրվա 330-ը մոտավորապես 120-130-ով ևս պետք է նվազի, այսինքն մաքսիմում թիվը, որը կարող է լինել ապագա աշխատակազմի համար՝ 200-ն է»։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար գտնում է, որ այդ թիվն էլ նվազելու տեղ ունի՝ 180-200 միջակայքում։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանն էլ Արմեն Գևորգյանից հետաքրքրվեց. «Դուք ունե՞ք ընդհանուր գնահատական Հանրային խորհրդի կատարած աշխատանքի օգտակար գործողության գործակցի վերաբերյալ»։
Սրան ի պատասխան, Գևորգյան ասաց. «Կարծում եմ՝ այն գործառույթները, որոնց գոնե ես առնչություն ունեմ իրենց հետ աշխատանքային կարգով, բավականին օգտակար են»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյան. ԱԺ նոր դերը թելադրում է նոր իրողություններ
- Որոշակի հաշվարկների համար հիմք է հանդիսացել նոր Սահմանադրությունը. Արմեն Գևորգյան
- Նախագահի աշխատակազմի պահպանման համար անհրաժեշտ միջոցները կնվազեն 64 մլն-ով. Ատոմ Ջանջուղազյան
- Փոխնախարարը՝ գերատեսչություններին տրամադրվող բյուջետային գումարների մասին
- 2018-ին ակնկալվում է 4.5 տոկոս տնտեսական աճ. Վարդան Արամյան
- Համոզված եմ, որ կունենանք մեր երկրի շահերը լավագույնս արտահայտող բյուջե. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան