Պրոբացիոն ծառայողների թիվը հասցնելու ենք մոտավորապես 220-ի. Դավիթ Հարությունյան
«Ինչպես պարոն Ջանջուղազյանն ասաց, ամենահամեստ բյուջեն ենք ներկայացնում ձեզ»,- այսօր խորհրդարանում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով Սահմանադրական դատարանին տրամադրվող բյուջետային հատկացումներին՝ ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը։
Նրա տեղեկացմամբ՝ լրացուցիչ որևէ բան նախորդ տարվա հետ համեմատ չի ավելացրել։
Այնուհետև ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց իրենց կողմից նախատեսվող ծախսերը։
«Այն բարեփոխումները, որ մենք պատրաստվում ենք անել, դրանք հիմնականում իրականացվելու են բյուջեի հաշվին։ Շարունակվելու են պրոբացիոն ծառայությունում կատարվող քայլերը։ Պրոբացիոն ծառայողների թիվն ի վերջո հասցնելու ենք մոտավորապես 220-ի։ Անձնական տվյալների պաշտպանության անձնակազմում կա 10 հաստիք, նախատեսում ենք ավելացնել ևս 3-ը։ Իրականացվելու են նաև կարևոր փոփոխություններ քրեակատարողական համակարգի հետ կապված։ Խիստ անբավարար էր դեղամիջոցների ապահովումը և կառավարությունը վերջին 8 տարիների ընացքում փոխում է դեղերին ուղղված գումարի չափը։ Նախորդ 8 տարիներին 40 մլն դրամ է տրամադրվել, այս տարի առաջին անգամ կհատկացվի 150 մլն դրամ: Սա առաջին էական ծախսն է», - մանրամասնեց նախարարը։
Նրա խոսքով՝ մյուս կարևոր փոփոխությունը կապված է ՔԿ-ների հետ կրթական ծրագրերի իրականացման հետ. «Այդ անձանց համար կարևոր է աշխատանք գտնելու հարցը, հիմնականում խեցեգործություն ու վարսավիրություն են սովորելու, իրականացվում են տարբեր կրթական ծրագրեր։ Փորձում ենք այս առումով չծանրանալ պետական բյուջեի վրա և գտնել նաև դրամաշնորհային միջոցներ»։
Արդարադատության նախարարության համար 2018 թվականի բյուջեով նախատեսված է 13,5 մլրդ դրամ։
Հարակից հրապարակումներ`
- 2 մլրդ 234 մլն դրամ` կառավարության աշխատակազմի պահպանման համար. Վահե Ստեփանյան
- Սաղաթելյան. ԱԺ-ում ստեղծվելու է ժամանակակից մեդիամիջավայր
- Նախագահի ապագա աշխատակազմի մաքսիմում թիվը կարող է լինել 200. Արմեն Գևորգյան
- Արա Սաղաթելյան. ԱԺ նոր դերը թելադրում է նոր իրողություններ
- Որոշակի հաշվարկների համար հիմք է հանդիսացել նոր Սահմանադրությունը. Արմեն Գևորգյան
- Նախագահի աշխատակազմի պահպանման համար անհրաժեշտ միջոցները կնվազեն 64 մլն-ով. Ատոմ Ջանջուղազյան
- Փոխնախարարը՝ գերատեսչություններին տրամադրվող բյուջետային գումարների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան