Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
ՀՀ ԳԱԱ նախագահության որոշման համաձայն՝ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի գիտական քարտուղար, պ.գ.թ. Գևորգ Վարդանյանը նշանակվել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: ՀՑԹԻ-ից կայքից տեղեկանում ենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Հայկ Դեմոյանը գտնվում է ԱՄՆ-ում՝ Հարվարդի համալսարանի «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանակներում:
Գևորգ Վարդանյանը պատմական գիտությունների թեկնածու է, ՀՑԹԻ ավագ գիտաշխատող: Շուրջ երկու տասնյակ գիտական հրապարակումների, նաև մեկ մենագրութան հեղինակ:
Գիտական հետաքրքրությունների շրջանակն է Հայոց ցեղասպանության պատմություն, ցեղասպանության ժխտում, համեմատական ցեղասպանագիտություն, Օսմանահպատակ հույների պատմություն, Օսմանյան և Ռուսական կայսրությունների համեմատական պատմություն:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2017 թ.-ից ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դոկտորանտ է:
2011 թ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:
2008 - 2011 թթ. ուսանել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրայում, թեկնածուական ատենախոսության թեման`«Հունական բնակչությունն Օսմանյան կայսրությունում և փոքրասիական աղետը, 1914-1923 թթ.»:
2003 - 2008 թթ. ուսանել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության բաժնում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2014 - 2017 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար:
2012 - 2014 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ:
2010 - 2012 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող:
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars), ինչպես նաև «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի խմբագրակազմի անդամ է: Եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությունը ստեղծող թիմի կազմում: Գիտական զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտաժողովներում:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Դեմոյանը գտել է քաղաքակիրթ արտագաղթի իր տարբերակը. «Հրապարակ»
- Գավառամտությունը տիրապետող դիրքեր է գրավել նաև հասարակական գիտության մեջ. Հայկ Դեմոյան
- Դեմոյանը դուրս է եկել ԳԱԱ կազմից այնտեղ տիրող «տգիտության և խուլիգանության» պատճառով
- Հայկ Դեմոյանը ծիծաղելի է որակել իր` ԲՈՀ-ի նախագահ նշանակվելու մասին լուրերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները