
Պուչդեմոնին կարող են հարցաքննել Բելգիայում. փաստաբան
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի փաստաբանը հայտարարել է, որ հնարավոր է՝ իր պաշտպանյալին հարցաքննեն Բելգիայում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ասոշիեյթեդ Պրեսս»-ին։
Պուչդեմոնը և նրա կաբինետի 7 աշխատակիցներ Բրյուսել մեկնել են անցած հանգստյան օրերին։ Կառավարության նախկին ղեկավարը հայտարարել է, որ Բելգիա եկել է՝ սպառնալիքներից խուսափելու համար և Կատալոնիա կվերադառնա այն ժամանակ, երբ համապատասխան երաշխիքներ տրվեն։
Նրա փաստաբանը հայտարարել է, որ Պուչդեմոնը մտադիր չէ գնալ իսպանական դատարան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին