Սելենա Գոմեսը «Տարվա կին»
Երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր Սելենա Գոմեսը Billboard ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա կին»: Գազետա.ռու-ն գրում է, որ մրցանակի հանձնման արարողությունը կայանալու է «Կանայք երաժշտությունում» միջոցառման ժամանակ նոյեմբերի 30-ին Լոս Անջելեսում:
The Hollywood Reporter-Billboard Media Group-ի նախագահը նշել է, որ Գոմեսը ոչ միայն հիթ շքերթների առաջին հորիզոնականներում է, այլ նաև զբաղվում է հասարակական գործունեությամբ:
Նախորդ տարիներին «Տարվա կին» են ճանաչվել Լեդի Գագան, Թեյլոր Սվիֆթը, Փինքը, Քեթի Պերրին, Բեյոնսեն, Մադոննան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում