Սերժ Սարգսյան. Մեծամորի ԱԷԿ-ն առնվազն մինչև 2027թ կգործի
ԵՄ-ի հետ համաձայնագրում Մեծամորի ԱԷԿ-ի փակման մասին կետ չկա։ Այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը «Риа Новости» գործակալությանը տված հարցազրույցում:
Հարցին՝ ինչպես հայտնի է՝ ԵՄ-ի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մեջ կետ կա, որը նախատեսում է Մեծամորի ատոմակայանի փակում։ Դա տեղի է ունեցել հայ-ռուսական ատոմակայանի արդիականացման պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, թե՝ ավելի վաղ, Սերժ Սարգսյանը պատասխանել է.
«Այդ քննարկումները արհեստականորեն են շրջանառվում և իրականության հետ ոչ մի կապ չունեն։ ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագծում այս պարբերությունը ձևակերպվել է լռելյայն (նկատի ունենալով Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման օբյեկտիվ ժամկետը): 2014թ Հայաստանի կառավարությունը որոշել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգել։ ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ֆինանսավորումը իրականացվելու է ռուսական պետական արտահանման՝ 270 միլիոն դոլար վարկի և 30 միլիոն դոլար դրամաշնորհի հաշվին։ Ներկա պահին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ շարունակվում են աշխատանքները ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման վերաբերյալ: Կարևոր է նշել, որ ԱԷԿ-ը գործում է ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին համապատասխան, և դա միջազգային մասնագիտացված գործակալությունների եզրակացությունն է։ Միջոցառումներ են ձեռնարկվում ծրագրի և գործառնական անվտանգության բարձրացման, ինչպես նաև արդիականացման ուղղությամբ։ Այնպես որ, Մեծամորի ԱԷԿ-ն առնվազն մինչև 2027թ կգործի։ Մենք կարծում ենք, որ մեր անվտանգության համար, առաջին հերթին էներգետիկ, ատոմային էներգետիկան միշտ առկա լինի Հայաստանում»։
Հարցին՝ այսինքն նոյեմբերին ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքումից հետո, դրա փակման մասին խոսք անգամ գնալ չի կարող, ՀՀ նախագահը պատասխանել է. «Ոչ։ Համաձայնագրի մեջ նման կետ չկա»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ. Մոսկվան մոտ ժամանակներս, գործող պայմանագրի համաձայն, Երևանին կմատակարարի զենքի խմբաքանակ
- Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է մրցակցել ՌԴ լոլիկ արտահանող այլ մատակարարների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան