Ստանիսլավսկու անվան թատրոնում առաջիկա ներկայացումների օրերը տեղափոխվել են
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանին ի հիշատակ՝ Թատրոնում առաջիկա ներկայացումների օրերը տեղափոխվել են։
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, Գյումրու թատրոնի նոյեմբերի 3-ի և 4-ի հյուրախաղային ներկայացումները տեղափոխվում են նոյեմբերի 6 և 8: «Սիրո CASTING» ներկայացումը նոյեմբերի 3-ի փոխարեն կցուցադրվի նոյեմբերի 8-ին, իսկ «Եվ երկինքէն երեք աթոռ ինկավ» ներկայացումը նոյեմբերի 4-ի փոխարեն՝ նոյեմբերի 6-ին: Գնված տոմսերն ուժի մեջ են:
Նոյեմբերի 2-ին Ռուսական թատրոնում նախատեսված «Ալիսան» և «Մենք» ներկայացումները տեղափոխվել են նոյեմբերի 7, ժամը 19:00 :
Նոյեմբերի 5-ին նախատեսված «Խանումա» և նոյեմբերի 10, 11- ին` «Իդեալական տղամարդը» (պրեմիերա) ներկայացումները ևս կհետաձգվեն. կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։ Տոմսերն ուժի մեջ են:
Թատրոնի խաղացանկային բոլոր ներկայացումները կվերականգնվեն նոյեմբերի 24-ից:
Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը մահացել է 2017 թ. հոկտեմբերի 31-ին, 82 տարեկանում՝ երկարատև հիվանդությունից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդր Գրիգորյանը վայելեց հանդիսատեսի առանձնակի սերն ու համակրանքը. ՀՀ նախագահ
- Ալեքսանդր Գրիգորյանի հոգեհանգիստը և վերջին հրաժեշտի արարողությունը՝ հարազատ թատրոնում
- Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը