2 մլրդ 234 մլն դրամ` կառավարության աշխատակազմի պահպանման համար. Վահե Ստեփանյան
«2018-ին կառավարության աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկի միջոցով իրականացվող ծրագրերի համար կտրամադրվի 18 մլրդ 591 մլն դրամ, ինչը 2017-ի համեմատ 4.4 մլրդ դրամով ավելի է»,- այս մասին այսօր ԱԺ-ում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը։
Նա նշեց, որ այս տարբերությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով. «Վարկային ծրագրերի մասով, միջազգային պայմանագրերի շարունակությունը համաձայնագրերի շրջանակներում, նախագահի աշխատակազմից որոշակի ծրագրերի տեղափոխման հետ կապված կառավարության աշխատակազմ»։
Վահե Ստեփանյանը տեղեկացրեց, որ զուտ կառավարության աշխատակազմի պահպանման համար կօգտագործվի 2 մլրդ 234 մլն դրամ, աշխատակազմի ծախսերի ավելացումը կազմում է 500 մլն դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Սաղաթելյան. ԱԺ-ում ստեղծվելու է ժամանակակից մեդիամիջավայր
- Նախագահի ապագա աշխատակազմի մաքսիմում թիվը կարող է լինել 200. Արմեն Գևորգյան
- Արա Սաղաթելյան. ԱԺ նոր դերը թելադրում է նոր իրողություններ
- Որոշակի հաշվարկների համար հիմք է հանդիսացել նոր Սահմանադրությունը. Արմեն Գևորգյան
- Նախագահի աշխատակազմի պահպանման համար անհրաժեշտ միջոցները կնվազեն 64 մլն-ով. Ատոմ Ջանջուղազյան
- Փոխնախարարը՝ գերատեսչություններին տրամադրվող բյուջետային գումարների մասին