Աջ ղեկով մեքենաների շահագործման հնարավոր արգելքի վերաբերյալ ՃՈ-ն առաջարկություններ չի ներկայացրել
«Աջ ղեկով մեքենաների շահագործման հնարավոր արգելքի վերաբերյալ Ճանապարհային ոստիկանությունն առաջարկություններ չի ներկայացրել։ Հարցի վերաբերյալ ոստիկանությունում քննարկումներ չեն արվել»: Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ոստիկանությունից:
Նախորդ տարիներին աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ պատահարների վերաբերյալ վիճակագրություն չկա: Այս տարվա ինը ամիսների ընթացքում Հայաստանում հաշվառվել է 2553 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 200, մարմնական վնասվածքներ ստացել՝ 3784 մարդ: Աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ տեղի է ունեցել 242 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 9, մարմնական վնասվածքներ ստացել՝ 369 մարդ: Աջ ղեկով տաքսիների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառում չի իրականացվել:
Ընդհանուր առմամբ այս տարվա 9 ամիսների ընթացքում տաքսիների մասնակցությամբ գրանցվել է ճանապարհատրանսպորտային 63 պատահար, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, վնասվածքներ ստացել 107-ը:
Նախորդ տարիներին աջ ղեկով ավտոմոբիլների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառում չի իրականացվել, իսկ ընդհանուր առմամբ 2012-2016-ին պատահարների թիվն ավելացել է 600-ով:
Ոչ ոստիկանությունից, ոչ էլ Պետական եկամուտների կոմիտեից հնարավոր չեղավ տվյալներ ստանալ, թե հանրապետությունում աջ ղեկով քանի մեքենա կա:
«Համաձայն ՀՀ ոստիկանության պետի 2016 թվականի 1-Նգ հրամանի Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և փաստացի առկա տրանսպորտային միջոցների մասին տեղեկությունը գաղտնագրված է, հետևաբար չի կարող տրամադրվել»,-հիմնավորեցին ոստիկանությունից:
Հարցին, թե Հայաստան ներմուծվող մեքենաներից քանիսն են աջ ղեկով, ՊԵԿ-ից պատասխանեցին հայցվող տեղեկատվության տրամադրումն անհնար է. «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգումը կատարվում է ապրանքներն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) նախատեսված (դասակարգված) խմբին վերագրելու միջոցով: ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում (թեթև մարդատար ավտոմոբիլներ և շարժիչային այլ տրանսպորտային միջոցներ՝ բացառապես նախատեսված մարդկանց փոխադրելու համար) առանձնացված չէ աջակողմյա և ձախակողմյա ղեկով տրանսպորտային միջոցներ, այլ ներկայացված են ըստ շարժիչի աշխատանքային ծավալի, նոր կամ շահագործված լինելու տեսքով»:
Ոստիկանությունից միայն հայտնեցին, որ 2012 թվականից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 16-ը տրվել է 1881 աջ ղեկային կառավարման համակարգով տրանսպորտային միջոցի ձախակողմյան վերասարքավորման թույլտվություն:
Վերջին հինգ տարիներին գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների ու դրանց հետևանքով զոհերի թվի վերաբերյալ մանրամասն վիճակագրությունը՝ աղյուսակում:
Տարեթիվ |
ՀՀ-ում ՃՏՊ-ների քանակ |
որից՝ տաքսիների մասնակցությամբ |
Աճ/նվազում
|
||||||
|
ՃՏՊ |
Զոհ |
ՃՏՊ |
Զոհ |
Վիրավոր |
Վիրավոր |
ՃՏՊ |
Զոհ |
Վիրավոր |
2012 |
2602 |
311 |
+283 |
-16 |
385 |
360 |
+283 |
-16 |
385 |
2013 |
2824 |
316 |
+222 |
+5 |
+255 |
199 |
+222 |
+5 |
+255 |
2014 |
3156 |
297 |
+332 |
-19 |
+485 |
219 |
+332 |
-19 |
+485 |
2015 |
3399 |
346 |
+243 |
+49 |
+259 |
152 |
+243 |
+49 |
+259 |
2016 |
3203 |
267 |
-196 |
-79 |
-287 |
131 |
-196 |
-79 |
-287 |
Հարակից հրապարակումներ`
- Ընթերցողը՝ աջակողմյանի օգտին
- Հայաստանն աջակողմյան երթևեկության երկիր է, չի կարող լինել երկու կողմ. Վահան Մարտիոսյան
- Այս պահին աջակողմյան ղեկով մեքենաների շահագործումը դադարեցնելու որևէ իրավական ակտ չկա. պարզաբանում
- Աջակողմյան ղեկով մեքենաների վերաբերյալ դեռևս որևէ որոշում չկա. Վահան Մարտիրոսյան
- Աջ ղեկով մեքենաները դեռևս չեն արգելվի. «Ժողովուրդ»
- Ահարոնյան. Աջ ղեկով ավտոմեքենաների վերաբերյալ որևէ նախաձեռնություն չկա
- Աջ ղեկով ավտոմեքենաները Վրաստանում չեն արգելվի
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում