Ավարտվել են «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով սեղանի թենիսի մրցումները
Ավարտվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով սեղանի թենիսի մրցումները: Այս մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից։
Աղջիկների պայքարում 1-ին տեղը գրավել է Մարիամ Ամյանը (Արցախ), 2-րդ տեղը` Անի Բարսեղյանը (ՀՀ Լոռու մարզ) և 3-րդ տեղը` Մարիա Աղաջանյանը (Արցախ): Տղաների պայքարում 1-ին տեղը գրավել է Ավետ Վասիլյանը (ՀՀ Լոռու մարզ), 2-րդ տեղը` Էդգար Ռաֆայելյանը (ՀՀ Լոռու մարզ) և 3-րդ տեղը Նորիկ Ղազարյանը (ՀՀ Շիրակի մարզ):
Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին հանձնվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրեր, գավաթներ և մեդալներ:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը և Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը: