Հասարակություն 16:05 01/11/2017 Հայաստան

Ա. Մինասյան. Մարդը գերագույն արժեք է և մենք որպես սոցիալական աշխատողներ պետք է հավատանք, որ նա կարող է փոխվել

Սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացում, սոցիալական աշխատողի առաքելություն, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում սոցիալական աշխատողի դերի կարևորում. հանրային ռադիոյի «Կենսաձև»  հաղորդման շրջանակներում այս հարցերի շուրջ է խոսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

Պաշտոնյայի խոսքով՝ սոցիալական աշխատանքի ինստիտուտը հետաքրքիր ու բազմաբովանդակ ոլորտ է, որի կայացման գործընթացը սկսվել է դեռևս 1993 թվականից, երբ ԵՊՀ-ում կազմակերպվում էին  վեցամսյա դասընթացներ, որոնք հետագայում փոխարինվեցին բուհական երկարաժամկետ կրթությամբ: 

«Այսօր արդեն կարող ենք փաստել, որ հանրապետության 6 ԲՈՒՀ-երում մասնագիտանում են բազմաթիվ սոցիալական աշխատողներ: Սոցիալական աշխատանքը մասնագիտություն է, ոչ թե աշխատանքի տեսակ, քանի որ սոցիալական աշխատողը առնչվում է հասարակության ամենատարբեր խավերի ու անձանց, դժվար պատմությունների, խեղված ճակատագրերի հետ: Ծանր իրավիճակում հայտնված անձանց մոտ սեփական ուժերի նկատմամբ վստահություն արթնացնելը, իր կյանքի որակի բարելավելու ուղղությամբ ինքնուրույն որոշում կայացնելու ունակության ձեռքբերումը, վաղվա օրվա նկատմամբ հույսի ու հավատի ներարկումը սոցիալական աշխատողի կարևորագույն առաքելությունն է: Սոցիալական աշխատողն ապրումակցում է դժվար իրավիճակում հայտնված անձին՝ լուծելու իր առջև ծառացած խնդիրները»,- իր խոսքում ընդգծել է վարչության պետը:

Անդրադառնալով սոցիալական աշխատողի մասնագիտական հմտություններին՝ զրուցակիցը պարզաբանել է ապրումակցում հասկացությունը՝ հասկանալ դիմացինի խնդիրներն ու ապրումները իբրև սեփական՝ երբեք չմոռանալով «իբրև» բառը, որովհետև անհնար է դիմացինի  բոլոր խնդիրները հասկանալ ու կրել քո հոգու մեջ և դիմանալ դրանց: Սոցիալական աշխատանք մասնագիտության մեջ կա նաև սուպերվիզա հասկացությունը: Լինելով փորձառու սոցիալական աշխատողներ՝ նրանք կարողանում են իրենց մասնագիտական խորհուրդներով ու աջակցությամբ օգնել իրենց գործընկերներին հաղթահարելու ստեղծված հոգեբանական և այլ խնդիրները:

Հարցին, թե արդյոք պետական և ոչ պետական կառավարման մարմիններում անհրաժեշտ չէ ունենալ սոցիալական աշխատողներ՝ զրուցակիցը նշել է, որ այն ոլորտներում, որտեղ կա ուղղակի քաղաքացու հետ շփում, պարտադիր է սոցիալական աշխատողի առկայությունը: «Սոցիալական աշխատանքը որպես մասնագիտություն շուրջ 15 տարվա պատմություն ունի մեր իրականության մեջ, ուստի դեռ  բավարար կադրեր չունենք:  Ոլորտում կան և փորձառու և սկսնակ մասնագետներ: Սոցիալական խնդիրների բազմազանությունը պարտադրում է ունենալ ճկուն, արագ, ստանդարտից դուրս մտածողություն, ազնվություն, արդարամտություն, արագ կողմնորոշվելու ընդունակություններ»,-մանրամասնել է Աստղիկ Մինասյանը:
Քաղաքացու կողքին, բացի իր բարեկամ-հարազատ-հարևան գործոնից, պետք է լինի պրոֆեսիոնալ խումբ, որն օգնում է քաղաքացուն տեսնել իր խնդիրները, հասկանալ իր հնարավորություններն ու հմտությունները, ունենալ վստահություն իր ուժերի նկատմամբ և փոխել իր կյանքի որակը, վստահեցնում է պաշտոնյան: 

«Ընդհանրապես մարդու, ընտանիքի սոցիալական խնդիրները  համատեղ իրականացնելու համակարգման խնդիր գոյություն ունի, ինչը մեզ ապահովում է մեր ոլորտում իրականացվող  վերջին տարիների ամենամեծ բարեփոխումը՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, որը ուղղակի քաղաքացիների հետ աշխատելու կենտրոնում դնում  է սոցիալական աշխատողին կամ դեպք վարողին»,-նշել է զրուցակիցը:

Անդրադառնալով սոցիալական աշխատողի, որպես մասանգիտություն ընտրելու հանգամանքին, պատասխանատուն մանրամասնել է, որ այս տարի Երևանի պետական համալսարանի «Սոցիալական աշխատանք» բաժնում դիմորդների պակաս չի զգացվել, ինչն ուրախալի է և ոգևորող: Նրա համոզմամբ՝ սոցիալական աշխատանք մասնագիտություն ընտրողը պետք է սիրի Մարդուն, այդ աշխատանքը պետք է մոտ լինի իր անձնային որակներին ու արժեհամակարգին: 
Զուգահեռներ տանելով բժշկի մասնագիտության հետ՝ Աստղիկ Մինասյանն ընդգծել է, որ սոցիալական աշխատանքը որպես մասնագիտություն ձևավորվել է հիվանդանոցում, քանզի հիվանդությունների պատճառների գերակշիռ մասը սոցիալական են: Թե բժիշկը, թե սոցիալական աշխատողը գործ ունեն մարդկային ճակատագրերի հետ և նրանց կայացրած որոշումները խիստ կարևոր են մարդու համար:

Սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման գործում Աստղիկ Մինասյանը կարևորել է սերտ համագործակցոթյունը ինչպես այլ գերատեսչությունների, այնպես էլ միջազգային ու տեղական հասարակական կազմակերպությունների հետ՝ նշելով, որ  նրանք էական դերակատարում ունեն սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման, ծրագրերի կազմակերպման ու մշակման, առաջավոր փորձի ներկայացման ու փոխանցման գործընթացում:
 
Ամփոփելով՝ պաշտոնյան ընդգծել է, որ սոցիալական աշխատողի հիմնական խնդիրը մարդուն փոխելն է. «Մարդը գերագույն արժեք է և մենք որպես սոցիալական աշխատողներ պետք է հավատանք, որ Նա կարող է փոխվել»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}