Ծառայությունից տարկետումները կոռուպցիոն ռիկսեր են ստեղծում. փորձագետ
Բանակցային գործընթացում ինտենսիվացումը շարունակական է: Բանակցությունները, այդուհանդերձ, կարգավորման վերաբերյալ չեն, դրանք կոնֆլիկտը կառավարելիության հունի մեջ պահելու և լարվածությունը մեղմելու վերաբերյալ են: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա համոզմամբ, բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ընթանում են հայկական կողմի շահերին համապատասխան, և հայկական կողմը պետք է անի ամեն ինչ՝ համառ ջանքերով հասնելու ցանկալի հանգուցալուծման: Միաժամանակ, պետք է հիշել, որ հայկական կողմի հնարավորություններն անսահման չեն:
«Ադրբեջանը չի ցանկանում հրաժարվել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտքից, հետևաբար, նոր ապրիլյան պատերազմ սանձազերծելու ներքին արգելքներ չունի: Սա նշանակում է, որ նման զարգացումների դեպքում հայկական կողմը չպետք է անակնկալի գա, թույլ չտա հակառակորդին հասնել իր նպատակներին»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, այն, որ Արցախյան հակամարտությունն ունի լուծում և այդ լուծումը պետք է լինի փոխզիջումների հիման վրա, դրա մասին խոսել են Հայաստանի և Ադրբեջանի բոլոր ղեկավարները. «Պարզապես ցանկացած փոխզիջում ցավոտ է լինում»:
Անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին՝ փորձագետը նշեց, որ օրենսդրական փոփոխությունների մեջ վիճահարույց ոչինչ չկա:
«Երբ կա արտաքին վտանգ և տեսանելի հեռանկարում այն չի վերանալու, ուրեմն հայկական զորքերը չեն կարող լինել բացառապես պայմանագրային հիմունքներով: Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները կոռուպցիոն ռիկսեր են ստեղծում, ապականում են կրթական ոլորտը և գիտական ոլորտը լցնում են աղբով: Բարձրագույն ուսումնական համակարգն իր հերթին պետք է մաքրվի խորհրդային աղբից: Միաժամանակ ինձ համար անհասկանալի է՝ ինչու այսքան կարևոր հարցի նկատմամբ ԿԳ նախարարը հրապարակային դիրքորոշում չունի կամ չի հայտնել»,- նշեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի լավագույն բուհերում սովորողներին տարկետման իրավունք կտրվի. Արծրուն Հովհաննիսյան
- Տարկետումը չի վերանում, դրա ձևաչափն է փոխվում. ՀՀԿ-ական պատգամավոր
- Բողոքի ակցիա՝ տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ
- Խիստ դեմ եմ, որ արևմտյան համալսարաններում սովորող բոլոր անձիք ստանան տարկետում. ԵՊՀ ռեկտոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան