ՄԱԿ գլխավոր քարտուղար. Պետք է վերջ տալ երեխաների նկատմամբ հանցագործությունների անպատժելիությանը
Զինված հակամարտությունների հիմնական զոհերը երեխաներն են: Նրանցից հարյուր հազարավորներն ընդգրկվում են ռազմական գործողություններում: Նրանք մահանում են փամփուշտներից կամ ականներից: Նրանց գողանում են՝ դարձնելով կամ ստրուկներ, այդ թվում սեռական, կամ էլ մահապարտ ահաբեկիչներ: ՄԱԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, նման մտահոգություն է հայտնել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով անվտանգության խորհրդում:
«Մենք ականատես ենք, թե ինչպես զինված խմբավորումները օգտագործում են տղաներին ու աղջիկներին որպես մահապարտ ահաբեկիչների դերում: Մենք տեսնում ենք, որ երեխաները դատապարտվում են հանցագործությունների համար, որոնք ստիպված են եղել կատարել»,-ասել է նա:
Նա դատապարտել է հակամարտության գոտիներում դպրոցների, հիվանդանոցների վրա իրականացրած հարձակումները: Նա նշել է, որ անցած տարի Աֆղանստանում «ռեկորդային» թվով երեխաներ են զոհվել, իսկ Սիրիայում ու Սոմալիում զինված մարդկանց կողմից դեռահասների հավաքագրման ծավալները կրկնապատկվել են: Նա դատապատել է Կոնգոյում, Նիգերիայում, Հարավային Սուդանում ու այլ երկրներում երեխաների նկատմամբ իրականացվող սեռական հանցոգործությունները:
Նրա խոսքով, դա հանգեցրել այն բանի, որ 2016-ին տասնյակ միլիոնավոր երեխաներ ստիպված են եղել լքել իրենց տները:
Նա առաջարկել է կազմել երկրների սև ցուցակ, որտեղ երեխաների իրավունքները կոպտորեն խախտվում են պատական ու ոչ պետական զինված ուժերի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ. Աֆրիկայում առաջիկա 13 տարում 170 մլն երեխա կծնվի
- ՄԱԿ. 2016-ին ամեն օր 7 հազար նորածին է մահացել
- ՄԱԿ. Ստրկության զոհերի 71 տոկոսը կանայք ու աղջիկներն են
- ՄԱԿ. Աշխարհում մինչև հինգ տարեկան չորրորդ երեխան տառապում է թերսնուցմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան