Սաղաթելյան. ԱԺ-ում ստեղծվելու է ժամանակակից մեդիամիջավայր
Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին խնդրեց մանրամասնել, ինչ է արվելու ԱԺ-ում լրագրողների աշխատանքն ավելի դյուրացնելու և արդյունավետ դարձնելու համար:
Սաղաթելյանը հարցով հետաքրքրվող պատգամավորին առաջարկեց նիստից հետո ծանոթանալ պատրաստվող նախագծերին, ստեղծվելու է ժամանակակից մեդիամիջավայր: Ըստ այդմ, ԱԺ-ում կհատկացվեն առանձին տարածքներ՝ ժամանակակից տեխնիկայով ու օդորակիչներով հագեցած, կլինին պատշաճ աշխատանքային պայմաններ, նորմալ լուսավորություն, որտեղ հեռուստաընկերությունները կարող են նորմալ կադր ստանալ:
«Լինելու է ժամանակակից մեդիա միջավայր, որտեղ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողը, անկախ այն բանից, այդ պահին այդտեղ հետաքրքրություն ունի, թե ոչ, կարող է ներկա գտնվել, աշխատել, այդտեղից հետևել հանձնաժողովների ու ԱԺ-ի նիստերին, այլ ոչ թե միջանցքում նստեն ընկճված»,-ասաց Սաղաթելյանը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասաց, որ լրագրողների համար միջավայրերի ստեղծման աշխատանքներն արված կլինեն մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր:
«Բացի այդ, գրադարանի բազայի վրա կստեղծենք քննարկման կենտրոն, որը հնարավորություն կտա մի բաժակ սուրճի շուրջ նստել ու հասկանալ քննարկվող թեման»,-ասաց նա:
2018-ի բյուջեի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցությունից Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց վարչական սարքավորումներ տողում ֆինանսական ցուցանիշը կա, քանակականը՝ ոչ, ի՞նչ սարքավորումներ են ձեռք բերվելու:
Սաղաթելյանը նշեց, որ կառավարությունից խնդրել են այս նպատակով հատկացնել 125 մլն դրամ, ստացել են 45 մլնը, պետք է տեղավորվել այդ գումարի շրջանակում:
«Սակայն մենք ակտիվ աշխատում ենք ՄԱԿ-ի հետ, որը ենթադրում է տեխնիկական մեծ բաղադրիչ: Դա ենթադրում է հարյուր հազարավոր դոլարի տեխնիկա, դրամաշնորհի միջոցով»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահի ապագա աշխատակազմի մաքսիմում թիվը կարող է լինել 200. Արմեն Գևորգյան
- Արա Սաղաթելյան. ԱԺ նոր դերը թելադրում է նոր իրողություններ
- Որոշակի հաշվարկների համար հիմք է հանդիսացել նոր Սահմանադրությունը. Արմեն Գևորգյան
- Նախագահի աշխատակազմի պահպանման համար անհրաժեշտ միջոցները կնվազեն 64 մլն-ով. Ատոմ Ջանջուղազյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան