Նախագահի աշխատակազմի պահպանման համար անհրաժեշտ միջոցները կնվազեն 64 մլն-ով. Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն այսօր խորհրդարանում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ներկայացրեց նախագծում նախատեսված եկամուտներն ու ծախսերը` իշխանության պետական և դատական մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար։
«Ծախսերը հաշվարկվել են օրենսդրության պահանջներին համապատասխան, թե գործող, թե այն դրույթներին, որոնք ենթադրում են, որ ուժի մեջ են մտնելու 2018-ին հունվարի 1-ից։ Այն ծրագրերը, որոնք պարբերական բնույթ են կրում, դրանց ծախսերը գնահատելիս հաշվի են առնվել ոչ միայն օրենսդրության պահանջները, ծրագրի իրականացման անհրաժեշտ կարիքը, այլ նաև փաստացի այն ցուցանիշները, որոնք արձանագրվել են 2017 թվականի ընթացքում»,- նշեց փոխնախարարը։
Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ նախագահի աշխատակազմի համար 2018 թվականի նախագծով կօգտագործվի 2 մլրդ 445 մլն դրամ, այս գումարի մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն աշխատակազմի պահպանմանն համար օգտագործման ենթակա միջոցները՝ 2 մլրդ 395 մլն դրամը։
«Նախագահի ինստիտուտի փոփոխությունների գործոնով պայմանավորված՝ այս ցուցանիշը զիջում է 2017 թվականի ցուցանիշին։ Գործընթացը դեռևս շարունակվում է և մենք արդեն ունենք նոր հայտ նախագահի աշխատակազմից ըստ որի՝ աշխատակազմի պահպանման համար անհրաժեշտ միջոցները կնվազեն 64 մլն-ով և կկազմեն 2 մլրդ 381 մլն դրամ», - հայտնեց նա։
Նրա տեղեկացմամբ՝ ԱԺ աշխատակազմի համար նախատեսված է հատկացնել 4 մլրդ 585 մլն դրամ. «Այստեղ մեծ տեսակարար կշիռ ունի աշխատակազմի պահպանման համար նախատեսված միջոցները, 4 մլրդ 376 մլն դրամ ընթացիկ ծախսերի համար, կարողությունների զարգացման համար 43,3 մլն դրամ»։
Կառավարության աշխատակազմի համար նախատեսվել է շուրջ 19.5 մլրդ դրամ, որից վարկային և դրամաշնորհային ծրագրերը կկազմեն 14.5 մլրդ դրամ, ներքին ռեսուրսների հաշվին ծրագրերի ֆինանսավորմանը կտրամադրվի 5.1 մլրդ դրամ։ Նախատեսվում է իրականացնել 33 ծրագիր։
ֆինանսների նախարարի առաջին տեղակալի խոսքով՝ Սահմանադրական դատարանն ունի համեմատաբար համեստ բյուջե։ 2018 թվականի բյուջեով նախատեսվում է տրամադրել 590 մլն դրամ, որից 578 մլն-ը կօգտագործվի դատարանի պահպանման ծախսերի համար։
Արդարադատության նախարարությանը 2018 թվականի բյուջեով նախատեսված է 13,5 մլրդ դրամ՝ 17 բյուջետային ծրագրերի իրականացման համար։
«Դատախազությանը կտրամադրվի 4.4 մլրդ դրամ, Քննչական կոմիտեին՝ 5. 9 մլրդ դրամ, Հատուկ քննչական ծառայությանը՝ 650 մլն դրամ, Վերահսկիչ պալատին՝ 1.1 մլրդ դրամ, Դատական դեպարտամենտին՝ 8.8 մլրդ դրամ, Քաղաքացիական ծառայությունների խորհրդին՝ 471 մլն դրամ, ԿԸՀ-ին կտրամադրվի 1.1 մլրդ դրամ, ՏԻՄ ընտրությունները կազմակերպելու համար 751 մլն դրամ, ՄԻՊ-ին էլ կտրամադրվի 368 մլն դրամ»,- ներկայացրեց Ատոմ Ջանջուղազյանը։
Հարակից հրապարակումներ`
- 2018-ին նախատեսվում է գրանցել 1 տրիլիոն 247. 9 մլրդ դրամ հարկային եկամուտներ. Վախթանգ Միրումյան
- Փոխնախարարը՝ գերատեսչություններին տրամադրվող բյուջետային գումարների մասին
- Պետական բյուջեի եկամուտների կանխատեսումները կատարվել են հաշվի առնելով երեք գործոն. Ջանջուղազյան
- 2018 թվականի համար նախատեսվում է ՀՆԱ-ում բյուջեի պակասորդի նվազում. ԿԲ նախագահ
- 2018-ին ակնկալվում է 4.5 տոկոս տնտեսական աճ. Վարդան Արամյան
- Համոզված եմ, որ կունենանք մեր երկրի շահերը լավագույնս արտահայտող բյուջե. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան