Նախագահականը 2 մլն 132 հազար դրամի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի «Սիլ ինշուրիանս»-ի հետ. «Ժողովուրդ»
Ժամանակին «Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանին համարում էին ընդդիմադիր հայացքների տեր. 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո նա քաղհալածյալներից մեկն էր, որը քրեական հետապնդման պատճառով անցել էր ընդհատակ: Բայց հիմա այս ամենն անցյալում է, դեռ ավելին` Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերությունները դարձել են Սերժ Սարգսյանի աշխատակազմին ծառայություններ մատակարարող հիմնական կազմակերպություններից մեկը: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
Թերթին հայտնի է դարձել, որ նախագահականն այս տարի 2 մլն 132 հազար դրամի պայմանագիր է կնքել Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրիանս» ընկերության հետ. այդ գումարի շրջանակներում «Սիլ ինշուրիանսն» իրականացրել է նախագահականի 73 ավտոմեքենաների ապահովագրությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները