Իրանցի պատգամավորի հարցը. Ինչո՞ւ Իրանն Ադրբեջանի քայլերին համարժեք չի գործում
Այսօր Թեհրանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Իրանագետ Արմեն Իսրայելյանը գրում է, որ հետաքրքիր զուգադիպությամբ Իլհամ Ալիևի այցի նախօրեին Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովում արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի մասնակցությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի հարցով քննարկում:
Մասնավորապես Ասթարայի ընտրարածքի պատգամավոր Վալիոլլահ Դադաշին նախարար Զարիֆից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ Իրանն Ադրբեջանի քայլերին համարժեք չի գործում, այն է՝ Իրանն Ադրբեջանի քաղաքացիների համար չեղարկել է վիզային ռեժիմը, իսկ Ադրբեջանը՝ ոչ:
Նա հիշեցնում է, որ 2016թ. օգոստոսին Հասան Ռուհանիի՝ Բաքու կատարած այցի նախօրեին Ադրբեջանն իրանական կողմին հավաստիացրել էր, թե վիզային ռեժիմը կչեղարկի, որը սակայն տեղի չունեցավ, և Ալիևի՝ Թեհրան կատարելիք այցի նախօրեին իրանցի խորհրդարանականներն Ալիևից հստակ պատասխան են ակնկալում:
«Ի դեպ, իրանական աղբյուրները թեև չեն մանրամասնում, թե Զարիֆն ինչ պատասխան է տվել պատգամավորին, սակայն նշվում է, թե ԱԳ նախարարի պատասխանը չի բավարարել պատգամավորներին»,-գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին