«Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը որակազրկվել է 10 խաղով
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից տեղեկանում ենք, որ նիստի արձանագրության համաձայն հոկտեմբերի 29-ին «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղից հետո տեղի ունեցած միջադեպի հետ կապված ընդունվել են հետևյալ որոշումները՝
«Շիրակ» թիմի ադմինիստրատոր Սուրեն Սիմոնյանին (N 559) մրցակցի մարզչին հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` որակազրկել 5 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 դրամ:
«Շիրակ» թիմին մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` մեկ խաղ անցկացնել առանց հանդիսատեսի, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 դրամ:
«Ալաշկերտ» թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին (N 1023) անվայել պահվածքի (3-րդ դեպք) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` որակազրկել 10 խաղով, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 200000 դրամ
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները