Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում
ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` նոյեմբերի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2837): Երկրորդ հորիզոնականում շարունակում է ընթանալ աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը (2801), իսկ Ֆաբիանո Կարուանան եզրափակում է լավագույն եռյակը (2799).
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2667) գտնվում է 76-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանը (2667)` 77-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը (2655)` 97-րդ:
Լավագույն տասնյակ.
1.Մագնուս Կարլսեն – 2837
2. Լևոն Արոնյան – 2801
3. Ֆաբիանո Կարուանա- 2799
4. Շահրիյար Մամեդյարով– 2799
5. Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2796
6. Ուեսլի Սո – 2788
7. Վլադիմիր Կրամնիկ – 2787
8. Վիշվանաթան Անանդ- 2782
9. Ալեոքսանդր Գրիշչուկ– 2782
10. Հիկարու Նակամուրա- 2780
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանի մարզչին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում
- ՖԻԴԵ. Ուժեղագույն շախմատիստների թվում Արոնյանը չորրորդն է
- ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները
- Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ընթացիկ աղյուսակում բարձրացել է 2-րդ հորիզոնական