![](https://panorama.am/news_images/620/1858865_1/80.thumb.jpg)
Թուրքիայում հայ երաժշտի անունը կրող զբոսայգու ցուցանակից ջնջվել է նրա անունը
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ըստ թուրքական «Evrensel» լրատվական կայքի՝ ցուցանակի՝ «Բաթմանի Արամ Տիգրանի զբոսայգի» գրությունից անհետացել են «Արամ Տիգրան» բառերը: Աղբյուրի համաձայն, անհայտ անձիք սպիտակ ներկով ծածկել են երաժշտի անունը:
Նշվում է, որ նման բան նախկինում ևս եղել է: Սակայն հասարակության կողմից միջադեպը մեծ քննադատության արաժանանալուց հետո երգչի անունը կրող նոր ցուցանակ էր տեղադրվել:
![](/files/images/%D5%A2%D5%A1%D5%BF%D5%A9%D5%B4%D5%A1%D5%B6.jpg)
Արամ Տիգրանը հայտնի հայազգի երգիչ և երաժիշտ է։ Ծնվել է հյուսիսային Սիրիայի Ալ-Քամիշլի քաղաքում։ Մասնագիտացել է ուդ նվագելու մեջ։ Քսան տարեկան հասակից իրեն նվիրել է երաժշտությանը, երգել է երեք լեզուներով՝ քրդերեն, արաբերեն և հայերեն։
Ձայնագրել է շուրջ 230 երգ քրդերենով, 150՝ արաբերենով, 10՝ ասորերենով, 8՝ հունարենով։
Արամ Տիգրանը եղել է Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ, Աբդուլլահ Օջալանի ամենամտերիմ և ամենավստահելի մարդը:
Մահացել է Աթենքում 2009 թ.-ին։ Ցանկանում էր թաղվել Դիարբեքիրում։ Սակայն երգչի ցանկությունը չկատարվեց, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չտվեցին հայազգի երաժիշտին թաղել Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
![Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին](https://panorama.am/video_images/18/53925_1/capture.thumb.jpg)
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին