Դավիթ Հարությունյան. Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծում հստակեցումներ են արվելու
«Պայքարը ընտանեկան բռնության դեմ, ոչ թե եվրոպական, այլ համաշխարհային երևույթ է»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարհգելման» օրինագծի վերաբերյալ հարցին: Նախարարից հետաքրքրվեցին, հնարավոր է օրենքի չընդունման դեպքում ԵՄ-ի հետ հարաբերությունները վատանան:
«Ընտանեկան բռնության դեմ պայքարը չի սահմանափակվում զուտ Եվրոպայով: Կա ստամբուլյան կոնվենցիա, որը մշակվել է ԵԽ կողմից, բայց մենք ունենք ՄԱԿ-ի կոնվենցիաներ, կոմիտեներ, որոնք կարող են քննել երկրների դեմ ներկայացված բողոքները»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ անկախ օրենքների ընդունումից, կոնվենցիաների ստորագրումից, եթե երկիրը չի կատարել իր պարտականությունը, չի պաշտպանել ընտանեկան բռնության զոհին, ապա պատասխանատվության է ենթարկվելու, դա նախադեպային իրավունք է:
«Չեմ ուզում խնդիրը պարզունակ դարձնեք, այն դարձնեք ԵՄ-ի հետ հարաբերությունների հենք: Սա մեր պարտականությունն է վաղուց արդեն, մենք միջազգային պայմանագրեր այդ առումով ստորագրել ենք սկսած 1993-ից»,-ասաց Հարությունյանը, ավելացնելով, որ օրենքի նախագծում հստակեցումներ են արվելու ՀՀԿ-ական գործընկերների մտահոգությունները փարատելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան