«Եղել են օրեր, երբ ես լացել եմ, մտածել եմ՝ ոչինչ չի ստացվի». Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ռուսական «Матч ТВ»-ին, որտեղ պատմել է Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատանքի, հաղթահարած դժվարությունների, ու Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ համակրանքի մասին։
«Մանչեսթեր Յունայթեդի» մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը ստորագրելուց հետո ամեն ինչ երազի նման էր։ Ես չէի հավատում, որ դա տեղի ունեցավ։ Իհարկե, շատ երջանիկ էի ու մի քանի շաբաթվա ընթացքում չէի կարողանում ուշքի գալ։ Երբ խաղում էի «Մետալուրգում», մարդիկ կասկածում էին։ Կարծում էին՝ հասնել «Յունայթեդ» ու «Դորտմունդ», ինձ դժվար կլինեի։ Բայց ես պատրաստ եմ հաղթահարել դժվարությունները. դրանք ավելի ուժեղ են դարձնում։
Եղել են օրեր, երբ ես լացել եմ, մտածել եմ՝ ոչինչ չի ստացվի։ Բայց հաջորդ օրը մոռացել եմ այդ մասին և դուրս եկել խաղադաշտ` տրվելով 100 տոկոսով ու նույնիսկ, ավելին:
Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատանքի մասին
Շատերը չեն սիրում Ժոզե Մոուրինյոյին, բայց դու չես կարող բոլորի կողմից սիրված լինել։ Նա ունի ինչպես առավելություններ, այնպես էլ՝ թերություններ, բայց որ նա աշխարհի լավագույն մարզիչներից է, արդեն ապացուցել է։
Տատիկի և «Սպարտակի» մասին
Մայրական տատս Մոսկվայից է։ Մանկության տարիներին տարվա մի քանի ամիսներն անցկացնում էի Մոսկվայում ու երկրպագում էի «Սպարտակին»։ Հիմա հետևում եմ ոչ միայն Ռուսաստանի, այլև՝ Հայաստանի և Ուկրաինայի առաջնություններին:
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 16-ին
- Ռուսական հեռուստաալիքը հաղորդում է պատրաստում Մխիթարյանի մասին
- «Ոգեշնչենք երեխաներին». Հենրիխ Մխիթարյան