Վստահ եմ, որ այս պատերազմում էլ առողջությունս կձգի. Պավել Մանուկյան
«Երբ ես առաջին անգամ զենք եմ վերցել ի շահ ճնշված իմ ազգի, եղել է 28 տարի առաջ: Առ այսօր իմ ժողովրդի կարգավիճակը չի փոխվել: Զինվորներն իրենց ժողովրդից չեն կտրվում: Մենք մեր ժողովրդի սիրուց բարձրացանք զոհասեղան և հետ չենք գնալու հանուն այս ժողովրդի»,- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությանն ասաց ամբաստանյալ Պավել Մանուկյանը:
Նրա խոսքով, ժողովրդի դժգոհությունը մեծ է:
«Դուք արտագաղթ եք համարում, ես համարում եմ բռնագաղթ, ցեղասպանություն: Եթե այս գործին դուք ծանոթ եք, ապա այս դեպքում մեզ պետք է դատեիք, դատարան կանչեիք ցեղասպանությունը կանխարգելելու փորձի համար, որպես արդարադատության մարտիկներ: Այդ ժամանակ ժողովուրդը կհասկանա, որ մենք դատապարտվում ենք որպես արդարադատության մարտիկներ»,- դիմելով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ասաց Պ. Մանուկյանը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց դատավորին, որ իրենց չի դիմել «ամբաստանյալ» բառով. «Զգացված եմ, տեսնում եմ, որ ձեր դեմքին մտահոգություն կա, որովհետև սա չոքել է յուրաքանչյուրի դուռը՝ անկախ դիրքից, զբաղեցրած պաշտոնից»:
Պ. Մանուկյանն ասաց, որ երբ տնից դուրս է եկել, հրաժեշտ տվել, դուրս է եկել հաղթանակով հետ վերադառնալու համար. «Իմ կինը երբեք ինձ պարտված հայացքով տեսած չկա: Հիմա էլ զոհասեղանին կմեռնեմ, բայց պարտված տուն չեմ գնալու»:
Դատավորի հարցին, թե ստացե՞լ եք մեղադրական եզրակացությունը, նա նշեց. «Լրիվ զենքերի տեխնիկական տվյալներ են»:
Մ. Մակեյանը նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ առողջական խնդիրներ ունի: Պավել Մանուկյանն ասաց. «Վստահ եմ, որ այս պատերազմում էլ առողջությունս կձգի, մինչև որ կարողանանք հայրենիքը մաքրենք բոլոր տեսակի ազգադավերից: Մի քիչ կաղ եմ, բայց խոսք կա՝ փախեք քոռից, քաչալից, կաղից: Էս թող մեր իշխանությունները որպես ի գիտություն իմանան»:
Հարակից հրապարակումներ`
- «Քեզի ասեմ՝ ջուր բեր». ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը՝ դատավորին
- Ազատ արձակել Հովհաննես Հարությունյանին կամ կիրառել այլընտրանքային խափանման միջոց. ՊՊԾ գնդի գործով փաստաբանի միջնորդությունը
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները միջնորդեցին երեք մասի բաժանված գործը միացնել մեկ վարույթում
- Միջնորդում ենք՝ դատախազությունը կատարի օրենքով սահմանված իր պարտականությունը. ՊՊԾ գնդի գրավման գործով փաստաբան
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների միջնորդությունը մերժվեց
- Կարծում եմ՝ ձեր մոտ անաչառությունն ավելի դրական է. ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալը՝ դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված մասը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին
- ՊՊԾ գնդի գրավման 14 անդամի գործը ևս կիսվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված երրորդ մասը մակագրվել է դատավոր Արթուր Օհանյանին
- ՊՊԾ գնդի գրավման 18 անդամի գործը կիսվեց
- «Մի բռնաբարեք իրավունքը», «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին». ՊՊԾ գնդի գրավման գործով նիստը հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին