Ջիգարխանյանի ընկերը մեկնաբանել է դերասանի ձերբակալության մասին լուրը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ դերասանն իր հետ բացել է Մոսկվայի Մոլոդոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանի դուռը և ձերբակալվել ոստիկանության կողմից: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ոստիկանությունը ձերբակալել է Ջիգարխանյանին այն պահին, երբ նա իր ընկեր Սողոմոնյանի հետ փորձել է բացել Մոսկվայի Մոլոդոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանի դուռը, որտեղ ապրել է իր կոնջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ: Բնակարանը կնոջ սեփականությունն է:
«Հերթական սուտը: Արմեն Բորիսովիչը բնակարան է բարձրացել տեղի բնակ-կոմունալ տնտեսության ներկայացուցչի հետ՝ իր փաստաթղթերը վերցնելու համար: Վիտալինան որևէ փաստաթուղթ չի տվել՝ ներառյալ արտասահմանան անձնագիրը, կենսաթոշակի վկայականը, բժշկական ապահովագրության փաստաթուղթը, բայց կողպեքը փոխված է եղել: Նա իջել է ներքև, շփվել տնային կառավարչության ներկայացուցչի հետ և հեռացել: Ոստիկաններ չեն եղել: Ես նույնպես այդ ժամանակ Մոսկվայում չեմ եղել, բայց շփվել եմ Արմեն Բորիսովիչի հետ հեռախոսով»,- պատմել է Ա. Սողոմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ջիգարխանյանի կինը փախել է Ռուսաստանից
- Արմեն Ջիգարխանյանի անձնագիրը գողացել են
- Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում
- Արմեն Ջիգարխանյանը կազդուրվում է
- Ջիգարխանյանի կինը հեռացել է թատրոնից և պատրաստվում է ամուսնալուծվել
- ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել Արմեն Ջիգարխանյանի առևանգման մասին
- Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան