Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է մրցակցել ՌԴ լոլիկ արտահանող այլ մատակարարների հետ
Հայաստանը պատրաստ է ոչ միայն մրցակցել, այլև հետ մղել ռուսական շուկա այժմյան լոլիկ մատակարարողներին: Այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը «Риа Новости» գործակալությանը տված հարցազրույցում:
«Իհարկե: Երբ խնդիրներ են առաջանում որևէ մատակարարի համար, դրանք հաճախ հնարավորություն են ընձեռում մյուսներին: Հենց այդ հնարավորությունից էլ մենք օգտվել ենք նախորդ տարի: Ռուսաստանում ևս այդ ոլորտը զարգանում է, սակայն շուկայի ծավալները այնքան մեծ են, որ նոր խաղացողների ի հայտ գալը ոչ ոքի չի խանգարում: Այն միայն օգուտ կբերի»,- հայտարարել է նախագահ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանը ի զորու է ճնշել լոլիկի ռուսական շուկայում հայտնի արտադրողներին:
Գործակալության փոխանցմամբ՝ բանջարեղեն և միրգ արտադրող հայկական խոշորագույն «Սպայկա» ընկերության լոլիկի արտահանումը դեպի ռուսական շուկա 2016-2017թթ-ին աճել է հասնելով տարեկան 30 հազար տոննայի:
Հիշեցնենք, Ռուսաստանը 2016թ-ի հունվարի 1-ից էմբարգո էր հայտարարել մի շարք թուրքական ապրանքների նկատմամբ: Թուրքական լոլիկի մատակարարման արգելքը շարունակվել է 1 տարի 10 ամիս: Միայն օրեր առաջ ռուսական կողմը թույլատրել է նոյեմբերի 1-ից թուրքական երեք ընկերությունների ներմուծել լոլիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան