Սերժ Սարգսյան. Այսօր Հայաստանում արտադրվում է շատ որակյալ գինի
Գինեգործության պատմությունը Հայաստանում ունի 5000 տարվա պատմություն: «Россия 24» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով Ռուսաստանում հայտնի հայկական բրենդի, ինչպես նաև գինեգործության մասին: «Россия 24»-ի թղթակցի հարցին, թե ռուսական շուկայում որպես հայկական բրենդ ավելի շատ հայտնի է Հայկական կոնյակը, սակայն՝ «լինելով Հայաստանում մենք հայտնաբերեցինք մեր համար հայկական գինին, այն ինչ որ կերպ կհասնի՞ ռուսական շուկա»:
«Գինեգործության պատմությունը Հայաստանում ունի 5000 տարվա պատմություն, դա միայն մենք չենք ասում: Ցավոք սրտի մեծ քանակությամբ գինի Հայաստանում երբեք չի եղել: Խորհրդային տարիներին Հայաստանը մասնագիտացած է եղել կոնյակագործության ոլորտում: Վերջին 5 տարիներին կտրուկ աճեց գինեգործությամբ զբաղվող ֆերմերների քանակը: Բացի այդ մեր երկրում ներդրումներ արվեցին մեր հայրենակիցների կողմից, ովքեր ապրում են Հայաստանից դուրս և վաղուց զբաղվում են գինեգործությամբ: Եվ իրականում այսօր Հայաստանում արտադրվում է շատ որակյալ գինի: Ցավոք սրտի, դեռևս ծավալները քիչ են, սակայն 2016թ.-ին 2014-ի համեմատ Ռուսաստանի շուկա գինու արտահանումը աճել է»,- ասել է Նախագահ Սարգսյանը
Թղթակցի այն ակնարկին, թե խորհրդային տարիներին Հայաստանը հայտնի էր նաև կոշիկների արտադրությամբ, նախագահ Սարգսյանը պատասխանել է, որ այսօր կա ներուժ և առաջիկա տարիների ընթացքում վստահորեն կարող ենք խոսել նաև այդ ավանդույթի վերականգնման մասին: Իսկ տեքստիլ արտադրության վերաբերյալ Նախագաը նշեց, որ արտահանման ծավալներն աճել են:
«Այս տարվա 8 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տեքստիլ արտադրության արտահանման քանակը աճելը 48%-ով: Այո՛, մեր մոտ կա ներուժ, և մենք զարգացնելու ենք նաև կոշիկների արտադրությունը: Հայաստանում այսօր արտադրվում են անհատական կոշիկներ շատ հայտնի մարդկանց համար, սակայն դա քանակություն չի ապահովում: Կարծում եմ, անպայման մեկ-երկու տարուց մենք կարող ենք խոսել այն մասին, որ այդ ավանդույթը Հայաստանում վերականգնվել է»:
Խոսելով IT տեխնոլոգիաների և ընդհանրապես թվային տնտեսության զարգացման վերաբերյալ նախագահ Սարգսյանը ընդգծել է, որ թվային և հեռահաղորդակցության տնտեսությունը Հայաստանում զարգանում է:
«Մենք լուրջ աշխատանքներ ենք իրականացրել այդ ուղղությամբ, առաջին հերթին կրթական համակարգում ուսուցողական ծրագրերի ներդրման առումով՝ «IT», «HiTech», ռոբոտատեխնիկա, ինչպես նաև շախմատ: Շախմատը այն խաղն է, որտեղ դու հաղթում կամ պարտվում ես արդար կերպով: Այնտեղ չկա մրցավար, ոչ մեկ քեզ չի խանգարում: Այդ իսկ պատճառով այն իրական կյանքում սովորեցնում է լինել արդար, ընդունել սեփական պարտությունները կամ հաղթանակները: Մենք մեծ նշանակություն ենք տալիս արտադպրոցական կրթությանը և Երևանում, ինչպես նաև Հայաստանի այլ քաղաքներում ստեղծվել են կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոններ, որտեղ դպրոցից հետո հաճախում են երեխաներ, անկախ տարիքից և փորձում են իրենց հնարավորությունները անիմացիայի և ծրագրավորման ոլորտում: Դա շատ է օգնում մարդկանց սեփական հնարավորությունները դրսևորելու համար»,- ասել է նախագահ Սարգսյանը և հավելել, որ այդ ուղղությամբ արդեն արդյունքները կան, դրանք մեր դպրոցականների միջազգային օլիմպիադաներում կամ համաշխարհային տարբեր մրցույթներում ունեցած մասնակցությունն է:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. «Գիտե՞ք՝ հանուն բարեկամության պահպանման պետք է աշխատել»
- Սերժ Սարգսյան. ՀՀ զինված ուժերը Հայաստանի անվտանգության առաջին երաշխավորն են
- Սերժ Սարգսյան. Հայաստանի ներդրողների ակումբը նոյեմբերի 13-ին կհայտարարի մեկ մլրդ դոլարի ծրագրերի մասին
- Սերժ Սարգսյան. Մեծամորի ԱԷԿ-ն առնվազն մինչև 2027թ կգործի
- Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է մրցակցել ՌԴ լոլիկ արտահանող այլ մատակարարների հետ