Հայաստանը հնարավորության սահմաններում փորձում է օգտակար լինել բարեկամ Սիրիրայի ժողովրդին. Սիրիայում ՀՀ դեսպան
Հոկտեմբետի 31-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նորըտնիր նախագահ Համմուդա Սաբբաղի հետ: Հանդիպմանը ներկա են եղել Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները՝ նախագահ Նորա Արիսյանի գլխավորությամբ, խորհրդարանի այլ անդամներ:Այս մասին հայտնումե ն ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ողջունելով Հասյաստանի դեսպանին՝ Համմուդա Սաբբաղն ընդգծել է, որ Սիրիան բարձր է գնահատում ՀՀ քաղաքական ղեկավարության անփոփոխ հավասարակշիռ կեցվածքը սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում:
Անդրադառնալով հայ-սիրիական հարաբերություններին՝ ՍԱՀ ԺԺ նախագահը դրանք բնութագրել է որպես պատմական խոր արմատներ ունենցող և միևնույն ժամանակ մշտապես զարգացող:
Խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին՝ Համմուդա Սաբբաղը նշել է, որ հայերը Սիրիայի անբաժան մասն են կազմում և, սիրիացի ժողովրդի հետ անցնելով պատմական ուղի, մեծ ներդրում են ունեցել երկրի տնտեսության, մշակույթի և քաղաքականության մեջ, այդ թվում որպես խորհրդարանի պատգամավորներ: Այս համատեքստում նա առանձնացրել է ՍԱՀ ԺԺ Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի ակտիվ ներդրումը հայ-սիրիական խորհրդարանական կապերի ամրապնդման և խորացման գործում:
Ըստ Սիրիայի խորհրդարանի նախագահի՝ պառլամենտական դիվանագիտությունը մեծ ներուժ է պարունակում երկկողմ հարաբերությունների զարգացման համար, և Հայաստանի ու Սիրիայի խորհրդարանները պետք է օգտագործեն այդ ներուժը՝ առաջին հերթին բարեկամական խմբերի փոխայցելությունների միջոցով:
Իր հերթին դեսպան Փոլադյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում ծավալվող իրադարձություններն ու դրանց շուրջ տեղի ունեցող զարգացումները և, ելնելով հայ-սիրիական բարեկամական հարաբերություններից, որոշում է կայացրել շարունակել Դամասկոսում և Հալեպում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները: Նա հավելել է, որ Հայաստանը հնարավորության սահմաններում փորձում է օգտակար լինել բարեկամ Սիրիրայի ժողովրդին: Այդ նպատակով ՀՀ նախագահի հանձնարարությամբ և ռուսական կողմի աջակցությամբ մի քանի անգամ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա:
Խոսելով երկկողմ հարաբերություների մասին՝ դեսպանը նշել է. «Անկախությունից հետո Սիրիան առաջին պետություններից էր, որի հետ Հայաստանը ստորագրեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հուշագիր: Երկկողմ հարաբերությունների քսանհինգամյա պատմության ընթացքում երկու պետությունների միջև ձևավորվել է իրավապայմանագրային լուրջ բազա, որը ներառում է 60 փաստաթուղթ ամենատարբեր բնագավառներում: Սիրիայի հետ համագործակցությունը մեծ կարևորություն է ներկայացնում Հայաստանի համար»:
Խոսելով հայ-սիրիական դարավոր պատմամշակութային և առևտրատնտեսական կապերի մասին՝ դեսպանն առանձնահատուկ ընդգծել է սիրիացի ժողովրդի բացառիկ դերը օսմանյան յաթաղանից փրկված հայ տարագիրների կյանքում: Ապա հավելել, որ ավելի քան մեկ դար առաջ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի փրկության գործում սիրիացի բարեկամ ժողովրդի անգնահատելի վերաբերմունքն անջնջելի հետք է թողել հայ իրականության մեջ և շնորհիվ այդ վերաբերմունքի հայերը Սիրիայում շտկեցին իրենց մեջքը, ինտեգրվեցին նրա հասարակությանը, դառնալով լիիրավ քաղաքացիներ:
Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի վերջերս Սիրիա կատարած այցի կապակցությամբ և հույս հայտնեցին, որ այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվաղությունները հիմք կհանդիսանան հետագա արդյունավետ համագործակցության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին