Վստահ եմ, որ մենք կընդունենք լավ օրենք. Արա Բաբլոյան
«Նախագծի փոփոխություն չի իրականացվում, աշխատում ենք օրենքի նախագծի վրա, որպեսզի էլ ավելի բարելավենք, և բոլոր այն խնդիրները, որ կան մեր հասարակության մեջ և առաջանում են ընտանիքներում, կարողանանք կարգավորել, որպեսզի ընտանիքի բոլոր անդամների իրավունքները պաշտպանված լինեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ պատասխանելով հարցին, թե «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրինագծում ինչու՞ առաջացավ փոփոխությունների անհրաժեշտություն։
Լրագրողների հարցին, թե կարո՞ղ եք հավաստիացնել, որ օրենքը կընդունվի, ԱԺ նախագահը պատասխանեց. «Այո, ես վստահ եմ, որ մենք կընդունենք լավ օրենք»։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ նշեց, որ իրենք աշխատում են բոլոր կողմերի հետ մանրակրկիտ՝ այդ թվում նաև արդարադատության նախարարության հետ. «Հիմա էլ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, քննարկման փուլ է»։
Հարցին, թե փոփոխությունների անհրաժեշտություն կա՞, նա պատասխանեց. «Որոշակի դրույթներ, այո, կար, բայց հիմա մենք աշխատում ենք դրանց վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է նշանակում ՀՀԿ-ն «քֆուր» է կերել, օրենքի նախնական տարբերակում կան խնդրահարույց կետեր. Շարմազանով
- Դավիթ Հարությունյան. Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծում հստակեցումներ են արվելու
- «Մատներս կտրեք՝ չենք քվեարկելու». ՀՀԿ-ականները դեմ են Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծին. «Հրապարակ»
- «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը խնդրահարույց է. Շարմազանով
- 2017թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 602 դեպք. Նելլի Դուրյան
- Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու նպատակը ո՞րն է. Վահե Էնֆիաջյան
- Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը պարտադրված է՝ պղծելու հայ ընտանիքները. Վարդան Բոստանջյան
- Զառա Հովհաննիսյան. Ընտանեկան բռնության վերաբերյալ օրինագծին բավականին լուրջ դիմադրություն կա
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում