ՔԿՎ. Հայկ Կյուրեղյանի անվտանգությունն ապահովված է
Դատապարտյալ Հայկ Կյուրեղյանի անվտանգությունը լիարժեք ապահովված է: Նման հայտարարություն է տարածել ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը՝ արձագանքելով Կյուրեղյանի բաց նամակին ու նրանում տեղ գտած պահանջներին:
«2016թ. մայիսի 18-ին «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Հ. Կյուրեղյանը դիմում է ներկայացրել ՔԿ հիմնարկի պետին՝ խնդրանքով իրեն մեկուսացնել այլ դատապարտյալներից և կալանավորված անձանցից և խցում պահվել միայնակ: Նույն թվականի մայիսի 20-ին դիմումը բավարարվել է, և այդ օրվանից սկսած՝ առ այսօր դատապարտյալ Հ. Կյուրեղյանը իր պատժի կրման վայրի համապատասխան խցում պահվում է միայնակ, և վերջինիս անվտանգությունը լիարժեք ապահովված է»,-ասված է վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿՎ. Արեգ Կյուրեղյանի մոտից հայտնաբերվել է ածելու սայր
- Հայկ Կյուրեղյանի պահանջը կատարվել է, և նա դադարեցրել է ջրադուլն ու հացադուլը
- Չի բացառվում` Հայկ Կյուրեղյանը հացադուլը հայտարարել է հենց անվտանգությունից ելնելով. Իրավապաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին