Հայաստանը մտադիր է մշտապես ունենալ ատոմային էներգիա. վարչապետ
Հայաստանը մտադիր է մշտապես ունենալ ատոմային էներգիա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով նոր ատոմակայան կառուցելու մասին հարցին:
Վարչապետը հիշեցրեց, որ Մեծամորի ԱԷԿ-ի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականը. «Մենք ունենք շատ մեծ ռեսուրս ու ներուժ, դրանք ատոմային էներգետիկայի ոլորտի կադրերն են: Բայց այսօր վիճակն այնպիսին է, որ փող ունենալը դեռ չի նշանակում ունենալ ատոմային էներգետիկա: Ուստի ատոմակայանի աշխատանքը երկարաձգում ենք մինչև 2027թ-ը»։
Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը՝ Կարեն Կարապետյանն ասաց՝ երկաթգիծը կկառուցվի, թե ոչ, դա պետք է դնել կշեռքին և հաշվարկել, թե ինչ ծառայության գին կլինի, ինչ ծավալով ծառայություններ կմատուցվեն. «Երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չէ: Այդ իսկ պատճառով երբ Իրանի հետ համագործակցության ինդիկատորները հայտնվեն, կքննարկենք՝ երկաթգիծ կլինի՞, թե՞ այլ ճանապարհ»:
Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, Կարեն Կարապետյանն ասաց, մեր բիզնեսմենները կօգտվեն, թե ոչ, դա կախված կլինի ներկայացրած առաջարկից:
Հարակից հրապարակումներ`
- Քիչ օրինակ գիտե՞ք, որ ուսուցիչն ուսուցիչ չէ, բժիշկը բժիշկ չէ. վարչապետը՝ կրճատումների մասին
- Վարչապետ. Հիմա էլ եմ հայտարարում՝ աշխարհը շուռ ենք տալու
- Ի՞նչ եմ ուզում անել՝ ծառայել մեր երկրին. վարչապետ
- Վարչապետն ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին
- Սերժ Սարգսյան. Մեծամորի ԱԷԿ-ն առնվազն մինչև 2027թ կգործի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին