Մարգարիտա Սիմոնյանն ամենաազդեցիկ կանանց ցուցակում առաջ է անցել Քլինթոնից
RT հեռուստաալիքի և «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն առաջին անգամ ընդգրկվել է Forbes-ի կազմած աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանշային ցուցակում։ Նա 52-րդ հորիզոնականում է՝ առաջ անցնելով ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնից, ով ցուցակի 65-րդ հորիզոնականում է:
«Դեռ մեկ տարի առաջ մարդկանց մեծ մասը չգիտեր, թե ով է Մարգարիտա Սիմոնյանը: Այժմ նրան քննարկում են տեխնոլոգիական, քաղաքական և մեդիա շրջանակներում»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ գրել է Forbes-ը:
Ներառելով Սիմոնյանին ցուցակում, ամսագիրը նշել է հեռուստաալիքի ազդեցության մեծացումը, որը վերջին ժամանակներում ամերիկյան իշխանությունների կողմից հարձակումների էր ենթարկվում: ԱՄՆ-ն մեղադրում էր RT-ին պրոպագանդայի մեջ, որի նպատակն էր «ազդել ամերիկյան ընտրությունների վրա», բայց որևէ ապացույց չէր ներկայացրել:
«Ես, իհարկե, կնախընտրեի լինել Forbes-ի այլ ցուցակում, բայց ինչպես ասում են, ով ինչ սովորել է»,- ասել է Մարգարիտա Սիմոնյանը:
Ցուցակի առաջին տեղում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այնուհետև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Մելինդա Գեյթսը՝ Microsoft-ի հիմնադիրներից մեկի կինը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան