Սյունիքի մարզպետ. Սիսիանում մնաց մեկ թեկնածու
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարեց, որ Սիսիանի քաղաքապետի մեկ թեկնածու է մնացել:
«ԲՀԿ-ի թեկնածուն մեկ ժամ առաջ հրաժարվել է պայքարից: Չեմ կարող ասել, թե ինչու: Իր որոշումն է, ինչքանով տեղյակ եմ, նա այսօր հայտարարություն կանի»,-ասաց մարզպետը:
Անդրադառնալով Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի ծննդյան տարեդարձի տեսանյութին, Վ. Հակոբյանն ասաց, որ դա վեց ամիս առաջ է եղել, հենց իրենք էլ հրապարակել են: Անդրադառնալով այն հայտարարություններին, թե դա արշավ է ԲՀԿ-ական թեկնածուի դեմ, Վ. Հակոբյանն արձագանքեց, որ դա վեց ամսվա վաղեմություն ունի:
Մարզպետը վստահ է, իր աշխատակազմը նման բան չէր անի, անելու դեպքում ինքը խիստ կդատապարտեր, աշխատողների վրա մատ թափ կտայի:
«Ճիշտ հասկացեք, մարդիկ պարզապես ցանկացել են իրենց ղեկավարին հաճելի բան պարգևել: Ես չեմ դատապարտում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Սիսիանում քաղաքապետի երկու թեկնածու կար՝ ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը և ՀՀԿ-ական Արթուր Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները