Վարք նախարարությունների-6. Կամ՝ ասք վարչապետաց
Հայաստանի վարչապետն այսօր ասում է. «Քիչ օրինակ գիտե՞ք, որ ուսուցիչն ուսուցիչ չէ, բժիշկը բժիշկ չէ»։ Ու ասում է դա կրճատումների մասին։
Իսկ ինչպես է որոշվում ուսուցիչն ուսուցի՞չ է, թե՞ պիտի կրճատել։ Ոչ քննություններ, ոչ վերաքննություններ։ Ընդամենը օրեր առաջ, կարծես թե, հակառակ գործընթացն էր՝ պատճառ էր բռնվում դպրոցներում քիչ աշակերտ լինելը, սկսում էին դրանք, կներեք արտահայությանս՝ «օպտիմալացնել», փակում էին որոշները ու լցնում ուրիշները՝ մյուս դպրոցների դասարանները։
Ուսուցիչներն էլ մնում էին անգործ։
Դասարանները դառնում են մանկապարտեզների պես՝ լեփ-լեցուն ու, ուրեմն, ուսուցման համար ոչ այնքան արդյունավետ։ Իսկ մեթոդներ վերլուծելու ու կիրառելու փոխարեն ուղղակի տնային աշխատանքն են շատացնում բացերը լրացնելու համար, գործը գցում ծնողի ուսերին։
Ու չգիտենք՝ իսկ ծնողը ծնո՞ղ է, հասցնո՞ւմ է մնացած չուսուցիչների տված հանձնարարությունները տնային գործերի կամ սերիալների հետ անել, թե երեխան մնում է ծանրաբեռնված, առողջական վտանգների առաջ։
Դա էլ կրկնակի վատ է՝ չէ՞ որ բժիշկն էլ բժիշկ չէ...
Ինչպե՞ս հիմա հանկարծ պարզվեց, որ ոչ թե ուղղակի դպրոցների քանակի հարցն էր, ոչ թե պետությունը չէր կարողանում ապահովել դպրոցների աշխատանքը ու կրճատում էր դրանք, այլ՝ «ուսուցիչն ուսուցիչ չի»։
Որտեղի՞ց լինի ուսուցիչը ուսուցիչ, եթե կրթությունը կրթություն չէ։ Ինչո՞ւ պիտի ուսուցիչը ուսուցիչ չլինի, եթե համապատասխան կրթություն է ստացել։ Չընդունեիք, չավարտեր, չմտներ դպրոց։
Ով է ստեղծել երեխաների անապագա հանցավոր շրջապտույտը։ Ինչու հոնքը շինելու փոխարեն, աչքն էլ է հանվում։ Ո՞ւր է կրթական քաղաքականությունը, որ զուրկ է սոցիալական անհավասարությունից ու կուսաքաղաքական ճնշումից։
Ով է պատասխան տալու այս՝ դպրոցների փակման ու շենքերի վաճառքի զուտ բիզնես ծրագրի բոլոր հետևանքների համար։
Ուսուցիչն ուսուցի՞չ չի։
Իսկ մարդը մա՞րդ է։
Հարակից հրապարակումներ`
- Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում
- «Կարո՞ղ է գառանտիյնի կտրոն էլ ուզեք», կամ՝ Վարք նախարարությունների- 4
- Վարք նախարարությունների -3
- Վարք նախարարությունների -2
- Վարք նախարարությունների – 1
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան